Գովազդային տեխնոլոգիայի և մեդիա առևտրի ենթակառուցվածքների համաշխարհային առաջատար IPONWEB ընկերությունը հայտարարել է Երևանում Երևանում ճարտարագիտական, հետազոտական և զարգացման կենտրոն ստեղծելու մասին։
2001 թվականին Լոնդոնում հիմնադրված ընկերությունը համարվում է համաշխարհային առաջատար, որը ստեղծում է ժամանակակակից գովազդային տեխնոլոգիական հարթակներ ու ենթակառուցվածքներ, որոնք օգտագործվում են թվային մեդիայի ծրագրային առք ու վաճառքի համար՝ հնարավոր բոլոր ձևաչափերով, սարքերով և ալիքներով:
IPONWEB-ի հաճախորդների շարքում են աշխարհի խոշորագույն հրատարակչությունները, հեռարձակողները, ապրանքանիշի գովազդատուները, մեդիա գործակալությունները, տվյալների մատակարարները և տեխնոլոգիական ընկերությունները, այդ թվում՝ Google-ը, Amazon-ը, Samsung-ը, Oracle-ը, NBC Universal-ը, GroupM-ը և այլն։
Ընկերության առկա թափուր հաստիքներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։