iPhone-ով քնելը մահացու վտանգավոր է. Apple-ը նախազգուշացում է արել օգտատերերին

Վերջին լուրերը
iPhone-ով քնելը մահացու վտանգավոր է. Apple-ը նախազգուշացում է արել օգտատերերին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ քնած ժամանակ օգտատերերն կողքին են թողնում լիցքավորվող սմարթֆոնները։ Այժմ նույնիսկ Apple-ն է նախազգուշացնում վտանգի մասին, գրում է ixbt.com հարթակը:

Ընկերությունը կոչ է անում iPhone օգտատերերին վերանայել լիցքավորման եղանակը քնած ժամանակ՝ բացատրելով, որ բջջային հեռախոսի խափանումը կարող է մահացու լինել կամ վնասվածքներ պատճառել։

- Advertisement -
iPhone-ով քնելը մահացու վտանգավոր է. Apple-ը նախազգուշացում է արել օգտատերերին

Աջակցության բաժինում, մասնավորապես, նշվում է.

«Օգտագործեք ձեր սարքը խելամտորեն և խուսափեք այն իրավիճակներից, երբ ձեր մաշկը երկար ժամանակ շփվում է սարքի, դրա սնուցման ադապտորի կամ անլար լիցքավորիչի հետ, երբ դրանք աշխատում են կամ միացված են հոսանքի աղբյուրին: Օրինակ, երբ սարքը, հոսանքի ադապտերը կամ անլար լիցքավորիչը միացված է հոսանքի աղբյուրին, չի կարելի դրանց վրա քնել, դնել վերմակի, բարձի տակ կամ ծածկել այն ձեր մարմնով: iPhone-ն օգտագործելիս կամ լիցքավորելիս պահեք հոսանքի ադապտերն ու անլար լիցքավորիչները լավ օդափոխվող տարածքում: Հատկապես պետք է զգույշ լինել, եթե ձեր ֆիզիկական վիճակը թույլ չի տալիս զգալ սարքերի տաքացման ջերմաստիճանը»։

Apple-ը նաև խորհուրդ է տալիս խուսափել հոսանքին միացված լիցքավորման լարի վրա նստելուց։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները