WhatsApp-ը կարելի է դարձնել iPhone-ի հիմնական հավելվածը զանգերի և հաղորդագրությունների համար

Վերջին լուրերը
WhatsApp-ը կարելի է դարձնել iPhone-ի հիմնական հավելվածը զանգերի և հաղորդագրությունների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

iPhone-ի օգտատերերն այժմ կարող են WhatsApp-ը սահմանել որպես հիմնական հավելված զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու համար, հայտնում է The Verge-ը։

Սկզբում Apple-ը նախատեսել էր այս գործառույթը բացառապես Եվրամիության օգտատերերի համար, սակայն հետագայում այն ընդլայնվել է, և այժմ հասանելի է iOS 18.2 և ավելի նոր տարբերակների օգտատերերի համար։

WhatsApp-ը հիմնական հավելված դարձնելու դեպքում iPhone-ը ավտոմատ կերպով կբացի այն՝ վեբ-էջում հեռախոսահամարի վրա սեղմելիս կամ կոնտակտներում հաղորդագրություն ուղարկելու կոճակն ընտրելիս։ Նորամուծությունը կդյուրացնի կապի հաստատումը, հատկապես նրանց համար, ովքեր ամեն օր ակտիվորեն օգտագործում են WhatsApp-ը։

WhatsApp-ի մշակողները վաղուց էին աշխատում այս ուղղությամբ։ Տարվա սկզբին հավելվածում ավելացվեց նոր գործառույթ, որը թույլ է տալիս ձեռքով մուտքագրել հեռախոսահամարներ անմիջապես զանգերի բաժնում։ Բացի այդ, ներդրվել է ֆունկցիա, որի միջոցով հնարավոր է ստուգել՝ տվյալ համարը գրանցվա՞ծ է WhatsApp-ում, թե պատկանում է վավերացված բիզնես հաշվի։

WhatsApp-ը հիմնական հավելված դարձնելու համար անհրաժեշտ է անցնել iPhone-ի «Կարգավորումներ» բաժին, ընտրել «Հավելվածներ», ապա «Հիմնական հավելվածներ»։ Այնտեղ «Հաղորդագրություններ» և «Զանգեր» բաժիններում կհայտնվի WhatsApp-ը որպես այլընտրանքային տարբերակ։ Ըստ WABetaInfo-ի՝ կարգավորումների գործընթացը պարզ է և տևում է ընդամենը մի քանի վայրկյան։

Ներկայումս այս հնարավորությունը հասանելի է միայն TestFlight-ի միջոցով WhatsApp-ի բետա-տարբերակն օգտագործողների համար։ Ակնկալվում է, որ առաջիկա օրերին այն հասանելի կդառնա ավելի լայն շրջանակի օգտատերերի համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները