iPhone-ը կկարողանա «խոսել» օգտատիրոջ ձայնով արդեն այս աշնանը

Վերջին լուրերը
iPhone-ը կկարողանա «խոսել» օգտատիրոջ ձայնով արդեն այս աշնանը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ը ներկայացրել է «հասանելիության» նոր գործառույթներ, որոնք կարող են օգնել նրանց, ովքեր ի վիճակի չեն խոսելու, կույր են կամ թույլ տեսողություն ունեն:

Դրանց թվում է նոր Personal Voice գործառույթը, որը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր կորցրել են խոսելու կարողությունը կամ որևէ պատճառով չեն կարող խոսել։ Գործառույթը թույլ է տալիս նրանց ստեղծել «ճիշտ իրենց ձայնի նման սինթեզված ձայն»՝ ընկերների կամ ընտանիքի անդամների հետ շփվելու համար:

- Advertisement -

Այն ստեղծելու համար անհրաժեշտ կլինի սարքում ձայնագրել 15 րոպե տևողությամբ աուդիո: Apple-ն ընդգծել է, որ գործառույթը կօգտագործի մեքենայական ուսուցման տեխնոլոգիա անմիջապես iPhone-ի և iPad-ի վրա՝ առավելագույն գաղտնիության համար:

Քանի որ գործառույթը ինտեգրված է Live Speech-ի հետ, օգտատերերը կարող են մուտքագրել այն տեքստը, որը ցանկանում են ասել, և սարքն իրենց ձայնով կկարդա այն նրանց համար, ում հետ օգտատերը ցանկանում է խոսել:

Գործառույթը հասանելի կլինի 2023-ի աշնանը՝ iOS17 թարմացման հետ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները