iPhone և iPad սարքերի նոր թարմացումը խափանում է Google Photos-ի աշխատանքը

Վերջին լուրերը
iPhone և iPad սարքերի նոր թարմացումը խափանում է Google Photos-ի աշխատանքը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երեկ երեկոյան Apple-ը թողարկել է iPhone և iPad սարքերի օպերացիոն համակարգերի թարմացված տարբերակները՝ iOS 16.3.1 և iPadOS 16.3.1, ինչից հետո պարզվել է, որ թարմացումն առանց խնդիրների չէ։ Այս մասին վկայում են iPhone-ի և iPad-ի օգտատերերի արձագանքները, ովքեր հասցրել են տեղադրել թարմացումը իրենց սարքերում:

Ելնելով արձագանքներից, նրանք, ովքեր օգտագործում են Google Photos հավելվածը, հավանաբար, առայժմ պետք է խուսափեն թարմացումից:Կամ, առնվազն, զգուշությամբ վերաբերվեն դրան:

- Advertisement -
iPhone և iPad սարքերի նոր թարմացումը խափանում է Google Photos-ի աշխատանքը

Սոցցանցերում բազմաթիվ բողոքներ են հայտնվել Google-ի այս ծառայության աշխատանքի վերաբերյալ iOS 16.3.1-ի և iPadOS 16.3.1-ի տեղադրումից հետո։

Հաղորդվում է, որ Google Photos-ն անմիջապես խափանվում է, երբ թարմացումից հետո փորձում են բացել հավելվածը:

Ցավոք, iOS 16.3.1-ի և iPadOS 16.3.1-ի թարմացումը ներառում է նաև հաքերների կողմից ակտիվորեն օգտագործվող խոցելիության շտկում, ուստի օգտատերերը ստիպված կլինեն ընտրել Google Photos հավելվածի անխափան աշխատանքի ու սարքի բարելավված անվտանգության միջև, մինչև խնդիրը լուծվի։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները