iPhone-ի լիցքավորման ստանդարտը կփոխվի USB-C-ի. ի՞նչ է դա նշանակում

Վերջին լուրերը
iPhone-ի լիցքավորման ստանդարտը կփոխվի USB-C-ի. ի՞նչ է դա նշանակում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ը պատրաստվում է iPhone-ի լիցքավորման ստանդարտը Lightning-ից փոխել USB-C-ի, Bloomberg-ից Մարկ Գուրմանը պատմել է, թե ինչպես է ընկերությունը պատրաստվում գովազդել այս նորամուծությունը:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը բջջային սարքեր արտադրողներից պահանջել է օգտագործել USB-C ստանդարտը մինչև հաջորդ տարվա վերջ:

- Advertisement -
iPhone-ի լիցքավորման ստանդարտը կփոխվի USB-C-ի. ի՞նչ է դա նշանակում

Apple-ը որոշել է չսպասել մինչև հաջորդ տարվա վերջ և ավելացրել է USB-C-ն բոլոր չորս iPhone 15 մոդելներին, ինչպես նաև նոր AirPods Pro-ի պատյանին:

«Apple-ը սա կանվանի մեծ հաղթանակ հաճախորդների համար: Պատրաստվեք լսել այս փոփոխությունների անհամար առավելությունների մասին»,- գրում է Մարկ Գուրմանը։

Ինչպես է Apple-ը գովազդելու USB-C-ի անցումը.

  • հաճախորդները կկարողանան օգտագործել մեկ լիցքավորման մալուխ iPhone-ի, Mac-ի և iPad-ի համար։
  • սա կհանգեցնի iPhone-ի նոր բարձրակարգ մոդելների տվյալների փոխանցման արագության հեղափոխական աճի:
  • որոշ դեպքերում հեռախոսներն ավելի արագ են լիցքավորվելու։
  • և ի վերջո, հեռախոսները համատեղելի կլինեն միլիարդավոր երրորդ կողմի սարքերի կողմից օգտագործվող լիցքավորիչների հետ:

Այս փոփոխությունները նաև ունեն թերություններ Apple-ի համար.

  • Apple-ը վտանգում է կորցնել լիցենզավորման որոշ եկամուտներ աքսեսուարներ արտադրողներից, որոնք օգտագործել են Lightning-ը:
  • Դրա համար անհրաժեշտ է հատկացնել ինժեներական ռեսուրսներ և գումար։
  • Android-ի էկոհամակարգի հետ համատեղելիության ավելացումը կարող է հեշտացնել հաճախորդների հեռացումը Apple-ից:
  • PR մղձավանջի վտանգը միշտ կա: Երբ 2012-ին Apple-ն անցավ Lightning-ին, օգտատերերին դա բոլորովին դուր չեկավ: Նույնը տեղի ունեցավ նաև 2016-ին, երբ ընկերությունը հանեց ականջակալների խցիկը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները