Apple-ը պատրաստվում է iPhone-ի լիցքավորման ստանդարտը Lightning-ից փոխել USB-C-ի, Bloomberg-ից Մարկ Գուրմանը պատմել է, թե ինչպես է ընկերությունը պատրաստվում գովազդել այս նորամուծությունը:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը բջջային սարքեր արտադրողներից պահանջել է օգտագործել USB-C ստանդարտը մինչև հաջորդ տարվա վերջ:
Apple-ը որոշել է չսպասել մինչև հաջորդ տարվա վերջ և ավելացրել է USB-C-ն բոլոր չորս iPhone 15 մոդելներին, ինչպես նաև նոր AirPods Pro-ի պատյանին:
«Apple-ը սա կանվանի մեծ հաղթանակ հաճախորդների համար: Պատրաստվեք լսել այս փոփոխությունների անհամար առավելությունների մասին»,- գրում է Մարկ Գուրմանը։
Ինչպես է Apple-ը գովազդելու USB-C-ի անցումը.
- հաճախորդները կկարողանան օգտագործել մեկ լիցքավորման մալուխ iPhone-ի, Mac-ի և iPad-ի համար։
- սա կհանգեցնի iPhone-ի նոր բարձրակարգ մոդելների տվյալների փոխանցման արագության հեղափոխական աճի:
- որոշ դեպքերում հեռախոսներն ավելի արագ են լիցքավորվելու։
- և ի վերջո, հեռախոսները համատեղելի կլինեն միլիարդավոր երրորդ կողմի սարքերի կողմից օգտագործվող լիցքավորիչների հետ:
Այս փոփոխությունները նաև ունեն թերություններ Apple-ի համար.
- Apple-ը վտանգում է կորցնել լիցենզավորման որոշ եկամուտներ աքսեսուարներ արտադրողներից, որոնք օգտագործել են Lightning-ը:
- Դրա համար անհրաժեշտ է հատկացնել ինժեներական ռեսուրսներ և գումար։
- Android-ի էկոհամակարգի հետ համատեղելիության ավելացումը կարող է հեշտացնել հաճախորդների հեռացումը Apple-ից:
- PR մղձավանջի վտանգը միշտ կա: Երբ 2012-ին Apple-ն անցավ Lightning-ին, օգտատերերին դա բոլորովին դուր չեկավ: Նույնը տեղի ունեցավ նաև 2016-ին, երբ ընկերությունը հանեց ականջակալների խցիկը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։