Apple-ի նոր սմարթֆոնների սեփականատերերն իրենց սարքերում էկրանի հետ կապված խնդիր են հայտնաբերել։ Սրա վրա ուշադրություն է հրավիրել MacRumors-ը։
Առաջիններից մեկը, ով հայտնել է խնդրի մասին, Reddit-ի օգտատեր է՝ Known_Tap_1462 մականունով: Նրա խոսքով, եթե սեղմեք ձեր մատը էկրանի այն հատվածում, որը գտնվում է Camera Control նոր կոճակի կողքին, էկրանը կդադարի արձագանքել հպումներին։ Հեղինակը պատմել է, որ սխալի պատճառով ավելի դժվարացել է iPhone-ում աջ ձեռքով տեքստ հավաքելը։
Known_Tap_1462-ի կողմից հրապարակված գրառումը 24 ժամվա ընթացքում հավաքել է 2,8 հազար հավանում։ Խնդիրը հաստատել են նաև Reddit-ի այլ օգտատերեր:
«Խնդիրն առաջանում է միայն այն ժամանակ, երբ սարքերն ապաբլոկավորված են և օգտագործվում են», – նշել է MacRumors-ը: Apple-ը դեռ չի արձագանքել խնդրին: