Առաջին անգամ ցուցադրվել է նոր դիզայնով iPhone 15 Pro-ն

Վերջին լուրերը
Առաջին անգամ ցուցադրվել է նոր դիզայնով iPhone 15 Pro-ն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Չինական Douyin սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, որում ցուցադրվում է iPhone 15 Pro-ի մակետը։ Այն ստեղծվել է պատյաններ պատրաստողների համար՝ սարքի ճշգրիտ գծագրերից։

Տեսանյութի հղումը տեղադրած աղբյուրը՝ ShrimpApplePro-ն, առաջինն էր, որ մեկ տարի առաջ հրապարակեց iPhone 14 սմարթֆոնների շարքի մակետների լուսանկարները, որոնք, ի վերջո, լիովին ճշգրիտ էին:

Առաջին անգամ ցուցադրվել է նոր դիզայնով iPhone 15 Pro-ն
- Advertisement -
Առաջին անգամ ցուցադրվել է նոր դիզայնով iPhone 15 Pro-ն

Սարքը կստանա ավելի կլորացված կորպուս, նոր կոշտ կոճակներ, USB-C պորտ և տիտանե շրջանակ։

Ընդհանուր առմամբ, սարքը նման է iPhone 14 Pro-ին, սակայն առավել նկատելի տարբերություններն են ձայնի կառավարման երկար կոշտ կոճակը և նոր «Գործողություն» կոճակը, որը կփոխարինի ձայնային ռեժիմի անջատիչին։

Մակետի վրա երևում է նաև SIM քարտի համար նախատեսված գրպանը, ինչը հուշում է, որ Apple-ի ոչ բոլոր մոդելները կանցնեն eSIM-ի, ինչպես պնդում են խոսակցությունները։

Ամենայն հավանականությամբ Apple-ը կներկայացնի iPhone 15-ի շարքը սեպտեմբերին կայանալիք միջոցառման ժամանակ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները