iPhone 15 Pro-ի լուսանկարները հայտնվել են ցանցում

spot_imgspot_img
Վերջին լուրերը
iPhone 15 Pro-ի լուսանկարները հայտնվել են ցանցում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համացանցում հայտնվել են առաջին կենդանի լուսանկարները, որոնցում պատկերված է, ենթադրաբար, iPhone 15 Pro-ն։ Դրանք հրապարակել է հայտնի ցանցային ինսայդեր Ice Universe-ը։

Ինչպես նշել է ինսայդերը, իրեն փոխանցել են, որ դրանք իրական iPhone 15 Pro սմարթֆոնի լուսանկարներն են, սակայն չի բացառում, որ սա սմարթֆոնի ճշգրիտ մակետն է։

Նման մակետները աքսեսուարներ արտադրողները ստանում են սմարթֆոնների թողարկումից մի քանի շաբաթ առաջ՝ նոր գաջեթների համար պաշտպանիչ պատյանների և թաղանթների արտադրությունը սկսելու համար։

Լուսանկարներում սմարթֆոնը ցուցադրված է փայլատ պատյանով։ Կողքին տեղադրված է գործողության նոր կոճակը՝ ձայնի կարգավորման ստեղների վերևում: Ներքևում USB-C միակցիչն է:

Ice Universe-ը նախկինում հրապարակել էր համեմատական ​​պատկեր, որտեղ ներկայացված էին iPhone 15 Pro Max-ի և iPhone 14 Pro-ն:

Ice Universe-ն առաջինն է, ով ճշգրիտ խոսել է ջրվեժ-էկրանով (waterfall screen) սմարթֆոնների նոր տենդենցի մասին, iPhone 14-ի Dynamic Island կտրվածքով նոր դիզայնի, պատկերի 200 մեգապիքսելանոց տարբեր սենսորների և այլ նորությունների մասին:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները
Գտիր