Apple-ը նախատեսում է վաճառքից հանել iPhone 15 Pro-ն

Վերջին լուրերը
Apple-ը նախատեսում է վաճառքից հանել iPhone 15 Pro-ն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ը վաճառքից կհանի առնվազն 10 գաջեթ՝ iPhone 16-ի շնորհանդեսից հետո։ Այս մասին հայտնում է MacRumors-ը

Ամեն աշնանը ամերիկյան ընկերությունը դադարեցնում է մի շարք գաջեթների վաճառքը, փոխարենը շուկա են մտնում նոր սարքեր։ Առաջին հերթին ընկերությունը պետք է խանութներից հանի iPhone 15 Pro-ն և 15 Pro Max-ը, որոնք կփոխարինվեն համապատասխանաբար iPhone 16 Pro և 16 Pro Max-ով։ iPhone 14 Plus-ը նույնպես կհանվի վաճառքից՝ այս շարքից թողնելով միայն iPhone 14-ը։

- Advertisement -
Apple-ը նախատեսում է վաճառքից հանել iPhone 15 Pro-ն

Բացի այդ, Apple-ը վերջապես կդադարեցնի iPhone 13-ի արտադրությունը։ Սա բրենդի ամենահին սմարթֆոնն է, որն առկա է ընկերության առցանց խանութում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր iPad mini-ն պետք է շուկա դուրս գա տարվա երկրորդ կեսին, վաճառքից կհանվի նաև վեցերորդ սերնդի պլանշետը։

Բացի այդ հեղինակները նշել են, որ Apple Watch 9, Watch Ultra 2 և Watch SE 2 մոդելները կդադարեցվեն և կփոխարինվեն այլ խելացի սարքերով։ AirPods 2 և AirPods 3 ականջակալները, որոնք կփոխարինվեն AirPods 4-ով, նույնպես հնացած են համարվում։

Ավելի վաղ PhoneArena-ի լրագրողները հայտարարել էին, որ Apple-ը սեպտեմբերին կներկայացնի նոր սմարթֆոնների ռեկորդային թվով տարբերակներ։ Չորս սարք կթողարկվի ԵՄ շուկայի համար, իսկ չորսը՝ շուկայի մնացած մասի համար։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները