Ներդրումներ անշարժ գույքի շուկայում, թե՞ արժեթղթերում

Վերջին լուրերը
Ներդրումներ անշարժ գույքի շուկայում, թե՞ արժեթղթերում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Անշարժ գույքի շուկան և արժեթղթերը եկամտաբեր ներդրումային ամենատարածված գործիքներն են։ Երկու տարբերակներն էլ ունեն իրենց յուրահատուկությունները, առավելություններն ու նաև, բնականաբար, ռիսկերը: Ներդրումային այս գործիքների հիմնական տարբերությունները հասկանալը կօգնի ձեզ լինել ավելի տեղեկացված և կնպաստի ձեր ֆինանսական նպատակներին համապատասխան որոշումների կայացնմանը:

Այս բլոգում դիտարկում ենք անշարժ գույքի շուկայում և արժեթղթերում ներդրումների հիմնական տարբերությունները:

1. Աճի պոտենցիալ

Արժեթղթեր․ Արժեթղթերն աճի մեծ հնարավորություն են տալիս, հատկապես երկարաժամկետ հեռանկարում: Սովորաբար, ֆոնդային շուկան գնաճից հետո տարեկան միջինը 7-10% եկամտաբերություն է ապահովում: Քանի որ ընկերությունները աճում և հաջողությունների են հասնում, նրանց բաժնետոմսերի գները ևս բարձրանում են՝ մեծացնելով ձեր ներդրումների արժեքը: Այնուամենայնիվ, ֆոնդային բորսան կարճաժամկետ հեռանկարում կարող է անկանխատեսելի լինել, իսկ արժեթղթերի գները կարող են կտրուկ տատանվել շուկայական պայմանների, տնտեսական փոփոխությունների կամ ընկերության գործունեության պատճառով:

Անշարժ գույք. Թեև անշարժ գույքի արժեքը սովորաբար ավելի դանդաղ տեմպերով է աճում (տարեկան մոտ 3-5%), այն կարող է հուսալի ներդրում համարվել երկարաժամկետ հեռանկարում: Բացի այդ, շատ ներդրողներ օգտվում են վարձակալության դիմաց ստացված եկամուտներից և կանխիկի կանոնավոր հոսք ունենում։ Անշարժ գույքի շուկան բաժնետոմսերի համեմատ ավելի կայուն է, բայց կարևոր է հիշել, որ տեղական շուկայի պայմանները, տոկոսադրույքները և պահանջարկը կարող են ազդել ձեր գույքի արժեքի փոփոխության վրա։

Ներդրումներ անշարժ գույքի շուկայում, թե՞ արժեթղթերում

2. Ռիսկ և անկայունություն

Արժեթղթեր․ Արժեթղթերն անշարժ գույքի համեմատ ավելի անկայուն են: Դրանց արժեքը կարող է արագ բարձրանալ կամ ընկնել՝ կախված շուկայի շարժից, ընկերության նորություններից կամ համաշխարհային իրադարձություններից: Ռիսկն ավելի մեծ է, եթե դուք ներդրումներ եք կատարում առանձին բաժնետոմսերում։ Սակայն պետք է հիշել, որ ձեր պորտֆելի դիվերսիֆիկացումը կարող է օգնել բաշխել ռիսկերը: Չնայած արժեթղթերը կարող են մեծ շահույթ բերել, դրանք անկայուն են, քանի որ շուկան հաճախ փոխվում է, և դժվար է ասել՝ արդյոք ներդրումը շահույթ կապահովի, թե՞ կորուստներ կունենաք։

Անշարժ գույք. Անշարժ գույքի շուկան համեմատաբար ավելի կայուն է, բայց այն ամբողջովին զերծ չէ ռիսկերից: Տնտեսական անկումը, տոկոսադրույքների փոփոխությունները և տեղական շուկայի տատանումները, կարող են ազդել գույքի արժեքի վրա: Անշարժ գույքում ներդրումը ևս ռիսկեր է պարունակում, հատկապես, եթե այն վաճառեք շուկայում գների անկման ժամանակ:

Անշարժ գույքի շուկան, Հայաստանում ևս համեմատաբար կայուն է, սակայն զերծ չէ ռիսկերից։ Տնտեսական անկումը, տոկոսադրույքների փոփոխությունները, տեղական շուկայական տատանումները, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունները կարող են ազդել գույքի արժեքի վրա։ Հայաստանը մի շարք ռիսկերի առկայությամբ երկիր է, որտեղ նույնիսկ փոքր փոփոխությունները օրենքներում կամ շուկայում կարող են ազդել անշարժ գույքի շուկայի վրա։

3. Իրացվելիություն

Արժեթղթեր․ Արժեթղթերի ամենակարևոր առավելություններից մեկը դրանց իրացվելիությունն է։ Դուք կարող եք մի քանի վայրկյանում՝ առցանց բրոքերային հաշիվների շնորհիվ արագ գնել և վաճառել արժեթղթեր։ Եթե ձեզ շտապ կանխիկ գումար է անհրաժեշտ, կարող եք շատ արագ վաճառել ձեր արժեթղթերը: Ճկունությունը հիմնական պատճառներից է, թե ինչու շատ ներդրողներ նախընտրում են հենց արժեթղթերը:

Անշարժ գույք. Անշարժ գույքի իրացվելիությունն ավելի քիչ է: Անշարժ գույքի վաճառքը կարող է շաբաթներ կամ ամիսներ տևել՝ կախված մի շարք հանգամանքներից։ Բացի այդ, անշարժ գույքի վաճառքը որոշակի ծախսեր է պահանջում՝ գործակալի ծառայության վճար, գործարքի ձևակերպման համար անհրաժեշտ այլ ծախսեր: Շտապ կանխիկ գումարի կարիք ունենալիս անշարժ գույքը լավագույն ընտրությունը չէ:

Ներդրումներ անշարժ գույքի շուկայում, թե՞ արժեթղթերում

4․ Դիվերսիֆիկացում

Ձեր ներդրումների դիվերսիֆիկացումը ռիսկերը նվազեցնելու և հնարավոր եկամտաբերությունը մեծացնելու խելացի ռազմավարություն է: Սա նշանակում է, որ ձեր գումարը բաշխում եք տարբեր տեսակի ակտիվների՝ արժեթղթերի, պարտատոմսերի, անշարժ գույքի և այլնի մեջ։

Արժեթղթերը և անշարժ գույքը միասին. Ներդրումներն ինչպես անշարժ գույքի շուկայում, այնպես էլ արժեթղթերում կարող են ձեզ օգնել հարուստ պորտֆել կառուցել: Անշարժ գույքի ներդրումները փոխկապակցված չեն արժեթղթերի և պարտատոմսերի հետ։ Այսինքն, երբ շուկան փոփոխվում է և արժեթղթերի, պարտատոմսերի գները բարձրանում կամ իջնում են, անշարժ գույքի գները կարող են նաև չփոխվել։ Հենց այդ պատճառով էլ անշարժ գույքի ներդրումներն ավելի կայուն են։

Օրինակ, եթե ֆոնդային բորսան վատ վիճակում է, բայց անշարժ գույքի շուկան կայուն է կամ աճում է, ձեր պորտֆելը դեռ կարող է դրական եկամտաբերություն ապահովել: Արժեթղթերի և անշարժ գույքի համադրությունը թույլ է տալիս օպտիմալացնել աճի պոտենցիալը՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով ռիսկերը: Եթե ներդրում կատարեք միայն արժեթղթերում կամ անշարժ գույքի շուկայում, ապա ձեր պորտֆելի աճի հնարավորությունը կարող է սահմանափակվել և ավելի խոցելի լինել շուկայի տատանումների հանդեպ։

5. Եկամուտ

Արժեթղթեր. Արժեթղթերը կարող են ապահովել եկամուտ շահաբաժինների տեսքով, որոնք ընկերությունները պարբերաբար վճարում են իրենց բաժնետերերին, բայց պետք է հիշել, որ ոչ բոլոր արժեթղթերն են շահաբաժիններ առաջարկում։ Պետք է նշել նաև, որ դրանց եկամտաբերությունը կարող է տարբերվել՝ կախված ընկերությունից։ Արժեթղթերից առաջնային եկամուտը հաճախ ստացվում է կապիտալի շահույթներից՝ արժեթղթերը գնելուց ավելի բարձր գնով վաճառելուց ստացված շահույթից: Արժեթղթերը, ընդհանուր առմամբ, ավելի նպատակահարմար են երկարաժամկետ աճի, այլ ոչ թե արագ եկամտի համար:

Անշարժ գույք․ Անշարժ գույքը եկամտի ավելի կայուն աղբյուր է, եթե այն վարձակալում եք: Վարձակալության վճարները կարող են կանոնավոր դրամական հոսքեր ապահովել, ինչը հատկապես գրավիչ է ներդրողների համար, ովքեր բացի գույքի արժեքի բարձրացումից լրացուցիչ եկամուտ են փնտրում: Այնուամենայնիվ, վարձակալած գույքի կառավարումն իր մարտահրավերներն ունի՝ վարձակալների հետ շփում, վերանորոգում և գույքի անընդհատ զբաղեցման հարցի լուծում։

Ներդրումներ անշարժ գույքի շուկայում, թե՞ արժեթղթերում

Ո՞րն ընտրել

Անշարժ գույքի շուկայի և արժեթղթերի միջև ընտրությունը կախված է ձեր ֆինանսական հնարավորություններից, նպատակներից և ռիսկի նկատմամբ հանդուրժողականությունից:

Արժեթղթերն իդեալական են, եթե ցանկանում եք բարձր իրացվելիություն, համեմատաբար ցածր ծախսեր և կայուն, երկարաժամկետ աճի ներուժ: Դրանք լավ ընտրություն են այն ներդրողների համար, ովքեր փնտրում են ճկունություն և ներդրումներ կատարելու ավելի հեշտ, մատչելի միջոց:

Անշարժ գույքը լավագույն տարբերակն է, եթե փնտրում եք կայուն եկամուտ, արժեքի երկարաժամկետ բարձրացում և կայունություն: Չնայած այն պահանջում է նախնական ավելի մեծ կապիտալ և շարունակական կառավարում, անշարժ գույքը կարող է լինել կայուն և եկամտաբեր ներդրում:

Ներդրում կատարելու համար կարող եք բացել անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ի միջոցով և սկսեք իրականացնել ներդրումներ։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։

Կարդացեք նաև՝

Մեկնարկել է Unibank Invest-ի «Լավագույն ներդրող» մրցույթը

2024-ի լավագույն ներդրումային գաղափարները՝ Unibank Invest-ից

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները