“Introduction to High-Performance and Cloud Computing” անվճար ամառային դպրոց ուսանողների և մասնագետների համար

Վերջին լուրերը
"Introduction to High-Performance and Cloud Computing" անվճար ամառային դպրոց ուսանողների և մասնագետների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչներ` EIF, ANSCCAITC
Երբ՝
 Օգոստոսի 7-11
Որտեղ՝ ANSCC — Armenian National Supercomputing Center
Ժամանակացույցը՝ — ժ․ 10:00-17:00՝ 1 ժամ ընդմիջումով

Միջոցառման մասին․

- Advertisement -
"Introduction to High-Performance and Cloud Computing" անվճար ամառային դպրոց ուսանողների և մասնագետների համար

«Ներածություն․ Բարձր արտադրողականությամբ հաշվարիներ (HPC) և Ամպային հաշվարկներ (Cloud Computing)» ամառային դպրոցը նախատեսված է ապահովելու ուսանողներին և մասնագետներին HPC և Cloud Computing ոլորտների բազային գիտելիքներով:

Նախաձեռնությունը նպատակ ունի մասնակիցներին զինել այնպիսի գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են տարբեր հաշվողական համակարգերի հզորություններն արդյունավետ օգտագործելու և գիտական հետազոտությունների, ինժեներական սիմուլյացիաների և տվյալների վերլուծության գործընթացների արագացումն ապահովելու համար:

Ծրագիրը բաղկացած է դասախոսությունների, գործնական սեմինարների, խմբային նախագծերի և ինտերակտիվ քննարկումների համակցությունից՝ HPC-ի, Cloud Computing-ի և մեթոդների ամբողջական ըմբռնումը դյուրացնելու նպատակով:

Ծրագիրը ներառում է՝

  • Բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) ներածություն և Հայաստանի գերհամակարգային կենտրոնի հնարավորությունները
  • Ամպային հաշվարկների (Cloud Computing) և վիրտուալիզացիայի ներածություն
  • Ամպային անվտանգություն
  • Զուգահեռ ծրագրավորման հիմունքները՝ հաղորդագրության փոխանցման ինտերֆեյսի (MPI) և շղթաների (threading) (OpenMP) օգտագործմամբ
  • Այց Ինժեներական քաղաք և այնտեղ գործող թանգարաններ

Ծրագրին կարող են մասնակցել HPC և Cloud Computing ոլորտով հետաքրքրված այն ուսանողները, սկսնակ մասնագետները, գիտնականներն ու հետազետողներն, ովքեր՝

  • ունեն հիմնարար գիտելիքներ համակարգչային գիտության, ճարտարագիտության, մաթեմատիկայի և հարակից ոլորտում,
  • ունեն Unix միջավայրում աշխատելու բազային հմտություններ
  • տիրապետում են C++/C կամ Fortran ծրագրային լեզուեներին և ծանոթ են դրանց հիմնական գաղափարներին (e.g. variables, statements, control structures, subroutines, modules/classes)

 Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ-ի օգոստոսի 2-ը՝ ժ․ 12։00 լրացնել հետևյալ առցանց հայտաձևը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները