Instagram-ը փորձարկում է նոր գործառույթ՝ Stories-ն անանուն դիտելու համար

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Instagram-ը սկսել է բաժանորդագրության նոր ձևաչափի փորձարկում, որը թույլ կտա օգտատերերին գաղտնի ռեժիմով դիտել այլոց հրապարակած Stories-ը: Այս գործառույթի շնորհիվ հրապարակման հեղինակը չի տեսնի վճարովի բաժանորդի այցելությունն իր էջ։ Բացի անանուն դիտումներից՝ փաթեթը ներառում է նաև «Close friends»-ից զատ այլ լսարանների ցուցակներ ստեղծելու և Stories-ի տևողությունը ևս 24 ժամով երկարաձգելու հնարավորություն։

Ըստ TechCrunch-ի տվյալների՝ փորձարկումներն այժմ իրականացվում են Մեքսիկայում, Ճապոնիայում և Ֆիլիպիններում։ Բաժանորդագրության արժեքը տատանվում է ամսական 1-ից 2 դոլարի սահմաններում։ Meta ընկերությունն այս քայլով փորձում է դիվերսիֆիկացնել իր եկամուտները՝ չսահմանափակվելով միայն գովազդային բիզնեսով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները