Եվրամիությունը (ԵՄ) պաշտոնական հետաքննություն է սկսել Meta-ի դեմ՝ Facebook և Instagram սոցիալական մեդիա հարթակներց օգտվող երեխաների հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման համար բավարար միջոցներ չձեռնարկելո, նրանց կախվածության մեջ պահելու և վնաս պատճառելու համար:
Հինգշաբթի Եվրահանձնաժողովի կողմից հայտարարված հետաքննությունը կգնահատի, թե արդյոք Meta-ն խախտել է ԵՄ թվային ծառայությունների ակտի (DSA) կանոնները՝ նշելով, որ Facebook-ի և Instagram-ի UI-ն և ալգորիթմները կարող են առաջացնել «վարքային կախվածություն երեխաների մոտ»:
ԵՄ-ն նաև անհանգստացած է, որ Meta-ն բավականաչափ ջանքեր չի գործադրում կանխելու անչափահասների մուտքը ոչ պատշաճ բովանդակություն, և նրա տարիքային ստուգման գործիքները կարող են չլինել «ողջամիտ, համաչափ և արդյունավետ»:
Հանձնաժողովի հաջորդ քայլը նախատեսում է լրացուցիչ ապացույցների հավաքագրումը։ Դատավարության համար պաշտոնական վերջնաժամկետ չկա, իսկ ԵՄ-ին թույլատրվում է միջանկյալ հարկադիր գործողություններ իրականացնել Meta-ի դեմ՝ քանի դեռ հետաքննությունը շարունակվում է:
Եթե պարզվի, որ Meta-ն խախտում է DSA-ի կանոնները, այն կարող է տուգանվել ընկերության համաշխարհային եկամտի մինչև վեց տոկոսի չափով:
Այս մասով ԵՄ հանձնակատար Թիերի Բրետոնը X-ում հայտարարել է, որ ջանք չեն խնայելու երիտասարդությանը պաշտպանելու համար:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: