Insight-ը ձեռք է բերել SADA-ն

Վերջին լուրերը
Insight-ը ձեռք է բերել SADA-ն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Լուծումների գլոբալ ինտեգրատոր Insight Enterprises-ը (NASDAQ:NSIT), որը թվային նորարարության միջոցով նպաստում է հաճախորդների հաջողությանը, հայտարարել է, որ ավարտել է ամպային բիզնեսի և տեխնոլոգիաների առաջատար խորհրդատու և Google Cloud-ի՝ վեց անգամ տարվա լավագույն գործընկեր ճանաչված SADA-ի ձեռքբերումը:

Այս ձեռքբերումն առաջ է մղում Insight-ի ռազմավարությունը և ամրապնդում է նրա եզակի դիրքը՝ որպես բազմաբնույթ ամպային լուծումներ առաջարկող առաջատար ինտեգրատոր։

- Advertisement -
Insight-ը ձեռք է բերել SADA-ն

SADA-ն ամպային տիրույթում իր զգալի փորձով և մասշտաբով ընդլայնում է Insight-ի առաջարկները հաճախորդներին: Ձեռքբերումն ամրապնդում է Insight-ի դիրքը՝ որպես ամպային տվյալների, արհեստական ​բանականության, կիբերանվտանգության, խելացի լուծումների և ծառայությունների մատակարար աշխարհի առաջատար հիպերմասշտաբային էկոհամակարգերում՝ Microsoft Azure-ում, Google Cloud-ում և Amazon Web Services-ում (AWS):

Microsoft Azure-ի և AWS-ի հետ Insight-ի ունեցած փորձն ու մասշտաբը զուգորդվելով Google Cloud-ի՝ SADA-ի լայնածավալ գիտելիքների հետ, Insight-ը դարձնում են բազմամպ ծառայությունների համապարփակ մատակարար:

Ձեռքբերման շնորհիվ Insight-ին է ավելանում Google Cloud էկոհամակարգում մասնագիտացած մոտ 850 մասնագետ՝ ընդհանուր թիմը հասցնելով ավելի քան 14,500-ի՝ 26 երկրներում հաճախորդներին սպասարկելու համար:

«SADA-ի համագործակցությունը Google Cloud-ի հետ կբարելավի տարբեր ամպերում աշխատող հաճախորդներին սպասարկելու մեր կարողությունը և կարագացնի Գեներատիվ AI-ի պես լայն պահանջարկ ունեցող տեխնոլոգիաների ներդնելը։ Այս ձեռքբերումով մենք լուծումների առաջատար ինտեգրատոր դառնալու մեծ քայլ ենք անում, կենտրոնանալով շուկայի աճի ամենակարևոր հատվածների՝ ամպերի, տվյալների, AI-ի, կիբերանվտանգության և edge-ի վրա: Բացի դրանից, մեր պորտֆոլիոյին ավելանում են SADA-ի՝ Google Cloud-ից օգտվող հաճախորդները, ինչպես նաև Google Cloud-ի մասնագիտացված վաճառքի և տեխնիկական ռեսուրսները»,- նշել է Insight-ի Հյուսիսային Ամերիկայի նախագահ Դի Բըրգերը:

«Մենք Insight ենք բերում ինչպես Google Cloud էկոհամակարգի տեխնիկական և սպասարկման մեծ համբավ, այնպես էլ Google Cloud-ի լուծումների հետ աշխատելու մեծ փորձ: Insight-ի ռեսուրսները, հաճախորդների գլոբալ բազան և լայն տեխնոլոգիական գործընկերությունը մեզ հնարավորություն են տալիս ավելի արագ մուտք գործել նոր շուկաներ և ավելի շատ հաճախորդների ներկայացնել Google Cloud-ի հնարավորությունները»,- նշել է SADA-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները