Ինսայդերը նոր iPad-ի մասին մանրամասներ է բացահայտել

Վերջին լուրերը
Ինսայդերը նոր iPad-ի մասին մանրամասներ է բացահայտել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

M2 պրոցեսորով նոր սերնդի iPad Pro-ն, ինչպես նաև MacBook Air-ը կներկայացվեն մոտակա օրերին, հայտնել է ճանաչված ինսայդեր և Bloomberg-ի թղթակից Մարկ Գուրմանը։

Ինսայդերի խոսքով, Apple-ը մշակում է նոր պլանշետի 2 տարբերակ՝ 11 և 12.9 դյույմ էկրաններով։ Սարքերը կրում են J617 և J620 կոդային անունները։ Նորույթների գլխավոր առանձնահատկությունը կլինի ֆիրմային M2 պրոցեսորը, որը 20%-ով ավելի արագ է նախորդ M1-ից։

- Advertisement -
Ինսայդերը նոր iPad-ի մասին մանրամասներ է բացահայտել

Գուրմանը նաև նշում է, որ Pro շարքից բացի, Apple-ը մոտ ապագայում կթարմացնի նաև iPad-ի բազային շարքը։ 10-րդ սերնդի բազային iPad-ը կունենա նոր դիզայն, Lightning-ի փոխարեն USB-С պորտ, ինչպես նաև 5G համակարգ։

Նոր սարքերի ներկայացման հետ զուգահեռ կամ դրանից ոչ ուշ, Apple-ը պլանավորում է նաև թողարկել iPadOS նոր տարբերակը՝ 16.1 համարով։

Apple նոր սարքերի ներկայացումը կարող է կայանալ հոկտեմբերի 24-ին։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները