Բանկային համակարգը շարունակում է աճել․ ՀՀ բանկերի ցուցանիշները 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին

Վերջին լուրերը
Բանկային համակարգը շարունակում է աճել․ ՀՀ բանկերի ցուցանիշները 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բանկային համակարգը 2024-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցել է 267,6 մլրդ ՀՀ դրամի շահույթ, տեղեկանում ենք հրապարակված ֆինանսական հաշվետվություններից։ Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքները գերազանցել է 24,5 %-ով։

Բանկային համակարգը շարունակում է աճել․ ՀՀ բանկերի ցուցանիշները 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին

Շուկայի բացարձակ առաջատարը «Արդշինբանկ» ՓԲԸ-ն է, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացրել է իր զուտ շահույթը 45 %-ով՝ հասցնելով այն 82,6 մլրդ ՀՀ դրամի` նախկին 57 մլրդ-ի փոխարեն։ Ընկերության կողմից գրանցած  շահույթը ընդհանուր համակարգի շահույթի 30,9 %-ն է կազմել։ Հաջորդում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 41,6 մլրդ ՀՀ դրամ զուտ շահույթով և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 21,2 % աճով։

Բանկային համակարգը շարունակում է աճել․ ՀՀ բանկերի ցուցանիշները 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին

Զուտ շահույթի գծով առաջատար երկու ընկերությունների՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գրանցած շահույթը կազմում է ընդհանուր համակարգի կողմից գրանցված շահույթի 46,4 %-ը։

Ընդհանուր առմամբ ՀՀ 15 բանկերում գրանցվել է զուտ շահույթի աճ, իսկ 3-ում՝ զուտ շահույթի անկում։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները