ՀՀ բանկային համակարգը 2024-ի առաջին եռամսյակում գրանցել է 83,1 մլրդ ՀՀ դրամի շահույթ, տեղեկանում ենք հրապարակված ֆինանսական հաշվետվություններից։ Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքները գերազանցել է 18,8%-ով։
Շուկայի բացարձակ առաջատարը «Արդշինբանկ» ՓԲԸ-ն է, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացրել է իր զուտ շահույթը 1,5 անգամ՝ հասցնելով այն 25,4 մլրդ ՀՀ դրամի։ Ընկերության կողմից գրանցած շահույթը ընդհանուր համակարգի շահույթի 30,5%-ն է կազմել։ Հաջորդում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 12,7 մլրդ ՀՀ դրամ զուտ շահույթով և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 12,3% աճով։
Զուտ շահույթի գծով առաջատար երկու ընկերությունների՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գրանցած շահույթը կազմում է ընդհանուր բանկային համակարգի կողմից գրանցված շահույթի 45,8%-ը։
Ընդհանուր առմամբ ՀՀ 11 բանկերում գրանցվել է զուտ շահույթի աճ, իսկ 7-ում՝ զուտ շահույթի անկում։
Կարդացեք նաև՝
- Ինչո՞ւ է նվազել բանկերի շահույթի աճի տեմպը
- ՀՀ բանկերի ցուցանիշները 2024-2025 թթ. կմնան բարձր. Fitch Ratings-ի կանխատեսումը
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: