Ինչպե՞ս սկսել բիզնես Հայաստանում․ ուղեցույց Team2B-ից

Վերջին լուրերը
Ինչպե՞ս սկսել բիզնես Հայաստանում․ ուղեցույց Team2B-ից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Team2B օնլայն հարթակը ներկայացրել է «Ինչպե՞ս սկսել բիզնես Հայաստանում» ուղեցույցը սկսնակ և արդեն փորձառու գործարարների համար։

Ուղեցույցը արտահայտիչ կերպով ցուցադրում է բոլոր այն նախնական քայլերը, որոնք անհրաժեշտ են գործարարին՝ հիմնական գործունեություն սկսելու և բիզնեսում հաջողելու համար՝

  1. Կազմակերպաիրավական ձևի որոշումը,
  2. Պետական գրանցումը՝ օնլայն և օֆլայն տարբերակներով,
  3. Հարկման ռեժիմի ընտրությունն ու գրանցումը,
  4. Բանկային հաշվի բացումը,
  5. ՀԴՄ սարքի գրանցումը,
  6. Լոգոյի գրանցումը,
  7. Մաքսային թղթապանակի բացումը,
  8. Պիտակավորումը,
  9. Դոմեյնի որոնումն ու գրանցումը։

Փորձառու և ոլորտում հայտնի մասնագետների կողմից ստեղծված ուղեցույցը կօգնի Ձեզ առաջին քայլերը կատարել բիզնեսում՝ անկախ դրա բնույթից և կատարված փոփոխություններից։

«Ինչպե՞ս սկսել բիզնես Հայաստանում» 9 քայլից բաղկացած ուղեցույցին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները