Ինչպե՞ս պատրաստվել աշխատանքի հարցազրույցին․ 4 խորհուրդ HR-ից

Պատկերացնենք՝ ունենք ինքնակենսագրական և գտնում ենք մեր ունակություններին ու փորձին իդեալական համապատասխանության աշխատանքի հնարավորություն: Ցանկալի աշխատանքը ստանալու համար նախ պետք է անցնել աշխատանքի հարցազրույցի փուլը, դեռ ավելին ասեմ՝ պետք է հասնել այդ փուլին:

Ինչ է պետք անել աշխատանքի հարցազրույցից առաջ

Մինչև հարցազրույցին տրվող հարցերին մտովի պատասխաններ մշակելը՝ չպետք է մոռանալ այս երկու կարևոր քայլերի մասին՝

1․ Նորից աչքի տակով անցկացնում ենք ինքնակենսագրականը՝ համոզվելով, որ այն գտնում է անսխալ վիճակում, ունի «Անուն Ազգանուն CV» անվանումը և պահված է .pdf ֆորմատով։ 

- Advertisement -

2․ Եվս մեկ անգամ ուշադրություն ենք դարձնում աշխատանքի պահանջներին ու պարտականություններին՝ համոզվելով, որ նշված կետերի մեծամասնությունը համապատասխանում են մեր ունակություններին, ապա ուղարկում ենք ինքնակենսագրականը։

Ա՛յ այստեղ կանգ ենք առնում․ ինչպես հիշում ենք նախորդ հոդվածից, CV-ն մեր առաջին ծանոթությունն է գործատուի հետ, բայց այդ CV-ն դեռ բացել է պետք։ Այդ իսկ պատճառով նամակի «Թեմա» բաժնում անպայման նշում ենք հաստիքի անունը (կամ նշում ենք այն, ինչ գրված է աշխատանքի հայտարարության մեջ) և գրում ուղեկցող նամակ գործատուին։

Նամակը պետք է լինի հակիրճ և to the point (եթե աշխատանքի հայտարարության մեջ նշված չեն առանձնահատուկ պահանջներ, որոնք պետք է լինեն ուղեկցող նամակում)։ Ցանկալի է նաև նշել, թե որտեղ եք առնչվել աշխատանքի հայտարարությանը (շատ օգնած կլինեք բոլորին 😀 )։

Շատ կարևոր կանոն․ համոզվա՛ծ եղեք, որ Դուք կցում եք CV-ն, այլ ոչ forward անում մեկ այլ նամակից։ Դա երևում է: Ուշադի՛ր եղեք:

Ինչպե՞ս պատրաստվել աշխատանքի հարցազրույցին․ 4 խորհուրդ HR-ից

Նախորդ 2 կետերին հետևելուց հետո համբերատար սպասում ենք հետադարձ արձագանքի։

Շնորհավորում եմ․ Դուք հրավիրված եք հարցազրույցի։

Ինչպես պատրաստվել աշխատանքի հարցազրույցին

Աշխատանքի հարցազրույցին լավ ներկայանալու համար էլ պահանջները կարող են հասարակ թվալ, բայց դրանք շատ կարևոր են: Ահա՝

3. «Պատրաստվել» աշխատանքի հարցազրույցին, այսինքն՝ ունենալ կազմակերպության մասին նվազագույն տեղեկատվություն (որը չնայած պետք է իմանայիք CV-ն ուղարկելուց առաջ), օրինակ՝

  • ինչ գործունեություն է ծավալում այն, ինչ պատմություն ունի
  • մասնագիտական որոշ տեղեկություն (օրինակ՝ եթե ծրագրավորող եք, ինչ stack-ում է աշխատում թիմը, մարքեթինգի մասնագետ եք՝ աչքի տակով անցկացնել սոցիալական տարբեր հարթակներում կազմակերպության էջերը և այլն)։

«Պատրաստված» լինելը միանշանակ լավ տպավորություն կթողնի գործատուի մոտ։ 

Queen People GIF - Find & Share on GIPHY

4. Հարցազրույցին հասնել ժամանակին, ընդ որում՝ նշված ժամանակից ո՛չ շուտ, ո՛չ ուշ։

Այս կետին հետևելու համար մի մեծ խնդրանք ունեմ HR մասնագետներին. եթե Ձեր գրասենյակը գտնվում է ոչ այնքան հասանելի վայրում, առանց այդ էլ սթրեսային օրը ավելի չխորացնելու համար կարելի է փոքրիկ հոլովակով կամ մանրամասն տեքստով բացատրել գրասենյակի տեղը․ հաստատ բոլորին օգնած կլինեք։

Իհարկե, ուշանալիս կամ հարցազրույցին չներկայանալիս միանշանակ պետք է տեղեկացնել հարցազրուցավարին, որովհետև, ինչպես ասում են, իրենք էլ են մարդ, և պետք է հասկանան՝ ինչպես իրենց օրը դասավորել (մի փոքր շեղվեցի՝ անձնական տրավմաների հողի վրա 😀 )։

Եվ այսպես, հասա՞ր տեղ։ Դե՜, քեզ հաջողություն, չլարվես։ Հաջորդ անգամ քննարկենք ա՜յն «առնետային» 😀 հարցերը ու դրանց տակից հեշտ «դուրս գալու» ձևերը։

Կարդացե՛ք նաև՝

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Ինչպե՞ս պատրաստվել աշխատանքի հարցազրույցին․ 4 խորհուրդ HR-ից
Անահիտ Ալեքսանյան
Ես Անահիտն եմ՝ հոգեբանի կրթությամբ HR մասնագետ։ Իմ մասնագիտության մեջ հաջողում եմ ակտիվ և հետաքրքրասեր լինելու շնորհիվ։