Աղջիկները ՏՀՏ-ում. ինչպե՞ս պահպանել կիբերհիգիենա

Վերջին լուրերը
Աղջիկները ՏՀՏ-ում. ինչպե՞ս պահպանել կիբերհիգիենա
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

Անծանոթ կայքերում չլրացնել ոչ մի սոցհարթակի գաղտնաբառ, օնլայն շոփերում չթողնել բանկային քարտի տվյալները, անծանոթներին չպատմել գաղտնիքները, ընտանեկան լուսանկարները չհրապարակել, երբ բոլորով երկրից ու տնից բացակայում եք:

Օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ «Աղջիկները ՏՀՏ-ում. հասանելիություն եւ անվտանգություն» համաժողովը: 

- Advertisement -
Աղջիկները ՏՀՏ-ում. ինչպե՞ս պահպանել կիբերհիգիենա

Ըստ տվյալների՝ Հայաստանում ՏՏ ոլորտում զբաղվածների շրջանում կանանց մասնաբաժինը 43% է: Սա աշխարհի մակարդակով բարձր ցուցանիշ է, բայց այն, որ կանայք, հատկապես դեռահաս աղջիկները սոցիալական հարթակներում երբեմն զոհ են դառնում, դա անժխտելի փաստ է:

Հայաստանն արդեն 5-րդ անգամ միանում է Girls in ICT միջազգային արշավին, որի շրջանակում աշխարհի տարբեր երկրներում գումարվել են համաժողովներ, կազմակերպվել տարբեր ձեւաչափի միջոցառումներ։ Ամեն տարի տեղի ունեցող արշավի նպատակը տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավվածությանն անդրադառնալն է և դրա խթանումը։ 

Համաժողովին մասնակցում էին հանրակրթական դպրոցի տնօրենները, ուսուցիչները, նաև՝ ծնողներ, ովքեր կազմակերպիչների հետ տարատեսակ քննարկումներ իրականացրին:  

Բանախոսները հատուկ անդրադարձան համացանցում հանդիպող խնդիրներին, վտանգներին, և որ ամենաթիրախայինն է՝ դեռահաս աղջիկների շրջանում հանդիպող բուլինգին: Դասընթացավարներն առանձնակի խնդրեցին, հորդորեցին, օրինակների վրա ցույց տվեցին, թե ինչպես ծնողները կարող են դեռահասների շրջանում պահպանել կիբերհիգիենան:

Համաժողովի ընթացքում, բանախոսները նկատեցին նաև, որ հատկապես դեպի ծով ելք չունեցող երկրներում, կանայք այնքան էլ հասանելիություն չունեն ինտերնետին: Իսկ աշխարհի մակարդակով, ինտերնետին չմիացած մարդկանց մեծամասնությունը կանայք ու աղջիկներն են:

Չնայած դրան՝ ՏՀՏ 10 առաջնորդից 4-ը կանայք են:

Ի դեպ, բանախոսները նկատեցին, որ հատկապես հայ հասարակության մեջ, աղջիկներից պահանջներն ու ակնկալիքներն ավելի մեծ են: Եթե նույն արարքը կներեն տղայի պարագայում, ապա աղջիկներն այդ հարցերում դառում են ավելի խոցելի:
 
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները