Ինչպե՞ս դառնալ մասնագետ, ինչպե՞ս անցնել մասնագիտությունը յուրացնելու դժվարին ճանապարհը: How2B-ի և Armenian Code Academy-ի նոր շարքում այդ մասին պատմում են փորձառու մասնագետները, ովքեր ոչ միայն անցել են այդ ճանապարհը, այլև ունեն դասավանդման փորձ, գիտեն այդ ճանապարհի բոլոր փոսերն ու արգելքները:
Շարքի առաջին տեսանյութում Armenian Code Academy-ի Java Practice Lead Անդրանիկ Խանդանյանը պատմում է, թե ինչպես դառնալ back-end ծրագրավորող:
- Ի՞նչ է Back-End ծրագրավորումը
- Ինչքանո՞վ է պահանջված Back-End ծրագրավորողի աշխատանքը
- Ի՞նչ միֆեր կան կապված Back-End ծրագրավորողների հետ
- Ի՞նչ հմտություններ պետք է ունենա Back-End ծրագրավորողը
- Ինչպե՞ս սկսել սովորել Back-End ծրագրավորում
- Ի՞նչ տարածված սխալներ են թույլ տալիս Back-End ծրագրավորում սովորելիս
- Ինչքա՞ն ժամանակում է հնարավոր սովորել Back-End ծրագրավորում
- Հարցեր, որ պետք է տալ ինքդ քեզ՝ Back-End ծրագրավորում սովորելուց առաջ
Armenian Code Academy-ում կարող եք սովորել տարբեր ծրագրավորման լեզուներ, օրինակ՝ Python կամ C#: