Ինչպե՞ս գրանցել ապրանքային նշան

Բիզնես սկսելիս առաջին և կարևոր քայլերից է անուն, իսկ հետո ապրանքային նշան ստեղծելը, իսկ հետո այն գրացելը: Մինչ ապրանքային նշանը գրանցելուն անդրադառնալը, եկե՛ք հասկանանք, թե ինչ է ապրանքային նշանը՝ նույն ինքը լոգոն։

Ի՞նչ է ապրանքային նշանը

Ապրանքային նշանը նիշ է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար։

Գրանցված ապրանքային նշանը իրավունք է տալիս իրավատիրոջը արգելել երրորդ անձանց օգտագործել պահպանված ապրանքային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանները` գործունեության նույն ոլորտում և այն տարածքում, որտեղ ապրանքային նշանը պահպանություն է ստացել։ Հատկապես բարի համբավ ձեռք բերելու դեպքում այլ անձինք կցանկանան նմանակել կամ կեղծել տվյալ ապրանքային նշանը: Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշանն ունի իրավական պաշտպանություն միայն ՀՀ տարածքում:

Ինչպե՞ս գրանցել ապրանքային նշան

Որպես ապրանքային նշաններ՝ կարող են գրանցվել գրաֆիկորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշերը՝ բառերը, բառակապակցությունները, անունները, տառերը, թվերը, գույները, կոմպոզիցիաները և այլն: Չմոռանանք, որ ապրանքային նշանը պետք է հիշարժան լինի, որպեսզի սպառողը հետագայում էլ ընտրի տվյալ ապրանքային նշանով ապրանքը կամ ծառայությունը։

Ի՞նչպես գրանցել ապրանքային նշանը և ստանալ վկայագիրը

Ապրանքային նշանի պետական գրանցումն իրականացվում է ներկայացված հայտի հիման վրա՝ համաձայն կարգի N1 ձևի (PDF, DOC), որը ներկայացվում է Մտավոր սեփականության գործակալություն։ 

Ներկայացված հայտով փորձաքննությունն անցկացվում է երկու փուլով՝ հայտի նախնական փորձաքննություն և հայտի ըստ էության փորձաքննություն:

Նախնական փորձաքննությունն անցկացվում է Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Այստեղ հիմնականում ստուգվում են հայտի փաստաթղթային մասի համապատասխանությունը օրենքի պահանջներին:

Նախնական փորձաքննությունից հետո մյուս կարևոր փուլն այն է, որ Ձեր ապրանքային նշանը տեղադրվելու է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում, և 2 ամսվա ընթացքում ցանկացած անձ կարող է Ձեր ապրանքային նշանի գրանցման դեմ գրավոր դիտողություն ներկայացնել պետական լիազոր մարմին այն մասին, որ դրա գրանցումը ենթակա է մերժման:

Այնուհետև իրականացվում է հայտի ըստ էության փորձաքննություն՝ Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտի հրապարակման օրվանից եռամսյա ժամկետում։ Անվանումից ըստ էության հասկանալի է, որ այստեղ արդեն փորձաքննության է ենթարկվելու բուն ապրանքային նշանը, որից հետո էլ վերջնական որոշում է կայացվում ապրանքային նշանը գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին.

Ապրանքային նշանի գրանցումը կարող է մերժվել, եթե այն չունի տարբերակիչ հատկություն, կարող է սպառողներին մոլորության մեջ գցել, պարունակում է պետական խորհրդանիշներ, կամ նույնական է նույն ոլորտի բիզնեսի ավելի վաղ գրանցված մեկ այլ ապրանքային նշանին, և մի շարք այլ պատճառներով, որոնք շարադրված են Օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներում:

Եթե ամեն ինչ հարթ է անցնում, ապա Ձեր ապրանքային նշանը ստանում է պետական գրանցում, ինչի համար ստանում եք գրանցման վկայագիր: Եթե փորձաքննության որևէ փուլում խնդիր է առաջանում, ապա Դուք տեղեկացվում եք դրանք վերացնելու համար, իսկ մերժման դեպքում էլ ունեք բողոքարկման հնարավորություն: Ապրանքային նշանի հայտ ստանալու, գրանցելու, քննարկելու և վկայագիր տրամադրելու առումով ընդհանուր ժամկետը հինգ ամիս է:

Իհարկե, ապրանքային նշանը շատ կարևոր է բիզնեսի մեկնարկի ժամանակ, բայց միակ կարևորը չէ: Իսկ թե ինչպես բիզնես սկսել Հայաստանում՝ ներկայացրել է մեր գործընկեր Team2B-ն։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img
Ինչպե՞ս գրանցել ապրանքային նշան
Աննա Արզումանյան
«Ինչպե՞ս բիզնես անել» հարցից տառապող լրագրողը հայտնվեց իր երազանքների մոլորակում։ Ես Աննան եմ, լրագրող՝ ով ձեզ կներկայացնի հայ ստարտափերների գործունեությունը, հաջողված պատմությունները և ամենակարևորը՝ ինչպես հեշտ բիզնես անել։ Բացի բիզնեսից ինձնից կտեղեկանաք ամբողջ աշխարհում տեղեկատավական ոլորտի նորություններին։

Կարդացեք նաև