Կարդաlove. Բիզնես թեմայով ի՞նչ քննարկումներ են սպասվում Գրքի փառատոնին

Վերջին լուրերը
Կարդաlove. Բիզնես թեմայով ի՞նչ քննարկումներ են սպասվում Գրքի փառատոնին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Գրքի տոնին ընդառաջ՝ MYbookstore-ն ու EasyPay-ը կազմակերպում են «Կարդաlove Գրքի փառատոն 2024»-ը։ Եռօրյա միջոցառման ընթացքում սպասվում են տարբեր թեմաներով բազմաթիվ պանելային քննարկումներ, վարպետության դասեր, սեմինարներ, գրքերի ցուցահանդես վաճառք, նոր գրքերի շնորհանդեսներ և այլ հետաքրքիր իրադարձություններ։

Առանձնացրել ենք բիզնես թեմայով հանդիպումները, որոնք անցկացվելու են փառատոնի շրջանակներում.

- Advertisement -
Կարդաlove. Բիզնես թեմայով ի՞նչ քննարկումներ են սպասվում Գրքի փառատոնին

«Երրորդ Դուռ» պանելային քննարկում

Ե՞րբ՝ փետրվարի 16, ժամը 20։00
Որտե՞ղ՝ Elite Plaza Business Center
Գրանցման հղում՝ այստեղ

Քննարկումը Ալեքս Բանայանի հեղինակած և մեծ աղմուկ բարձրացրած համաշխարհային բեսթսելլեր, ավելի քան 1 միլիոն օրինակ վաճառված «Երրորդ դուռը» գրքի մասին է, որը լույս կտեսնի հայերեն թարգմանությամբ։

Նախաձեռնության հեղինակները պանելային քննարկման ընթացքում կխոսեն գրքի մասին, կյանքում երրորդ դուռը գտնելու կարևորության և դրան հասնելու ճանապարհների մասին։

Գիրքը չհանձնվելու, երազանքի հետևից վազելու և հասնելու մասին Է։ Երիտասարդ հեղինակն այստեղ հավաքագրել է հանրահայտ արտիստների և բիզնեսի ոլորտում հաջողություններ գրանցածների պատմությունները, նույնիսկ հարցազրույցներ անցկացրել նրանցից մի քանիսի հետ:

Խոսնակներն են՝

  • Ավետիս Ավետիսյան
  • Շավարշ Կարապետյան
  • Արմեն Նիազյան
  • Գոռ Կարապետյան
  • Սամվել Գևորգյան

«Մարքեթինգ ԱՅԲ-ից ՖԵ» գրքի շնորհանդես և պանելային քննարկում

Ե՞րբ՝ փետրվարի 17, ժամը 18։00
Որտե՞ղ՝ Elite Plaza Business Center, սրահ 1
Գրանցման հղում՝ այստեղ

Ֆիլիփ Քոթլերի այս գիրքը կարելի է համարել Մարքեթինգի այբուբենը: Այն հիմքն է օր օրի զարգացող մարքեթինգային գործիքների և տենդենցների:

Ոլորտային քննարկման պանելային խոսնակներն են.

  • Շողիկ Վարդանյան «Emotive Armenia» ընկերության հիմնադիր-տնօրեն
  • Տարոն Պապիկյան «SSB Academy» ընկերության հիմնադիր-տնօրեն
  • Սեդա Վարդանյան «Global Media Lab»-ի հիմնադիր-տնօրեն
  • Հելեն Գեղամյան «Scorpio Creative» ընկերության հիմնադիր-տնօրեն
  • Սերգեյ Ուսնունց «Skill Event Marketing» ընկերության հիմնադիր-տնօրեն

«Առաջնորդությունը թվային դարաշրջանում» դասախոսություն

Ե՞րբ՝ փետրվարի 18, ժամը 15։00
Որտե՞ղ՝ Elite Plaza Business Center
Գրանցման հղում՝ այստեղ

Դասախոսության ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.

  • Ինչպիսի՞ ունակություններ են անհրաժեշտ առաջնորդ դառնալու համար
  • Որո՞նք են առաջնորդների ուժեղ կողմերը և արդյունավետ առաջնորդության սկզբունքները
  • Ինչպե՞ս զարգացնել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են այսօրվա թվային դինամիկ բիզնես միջավայրում առաջնորդելու համար

Դասախոսությունը կվարի բիզնես խորհրդատու, Galaxy Group-ի ստրատեգիայի և ինովացիաների գծով տնօրեն Էդգար Կարապետյանը:

«From 0 to Hero. Զարգացրու նեթֆորքինգի հմտություններդ» սեմինար

Երբ՝ փետրվարի 18, ժամը 16։00
Որտե՞ղ՝ Elite Plaza Business Center
Գրանցման հղում՝ այստեղ

«Եթե ուզում եք ինչ-որ տեղ գնալ, ավելի լավ է գտնել մեկին, ով արդեն եղել է այնտեղ». Ռոբերտ Կիյոսակի, ամերիկացի գործարար

Հանդիպման խոսնակները խոստանում են Ձեր հաղորդակցման հմտություններն ու արժեքավոր կապերը մեկ այլ մակարդակ տեղափոխել:

Մասնակցելով այս սեմինարին` Կսովորեք փորձառու մասնագետներից, թե ինչպես կառուցել, հաստատել և զարգացնել նոր հարաբերություններ՝ դրանով իսկ բացելով անձնական ու մասնագիտական բազմաթիվ արժեքավոր հնարավորություններ:

  • Ինչպե՞ս կապեր հաստատել
  • Ինչպե՞ս դա անել առանց մանիպուլացիայի
  • Ինչպե՞ս գնել կամ վաճառել երկարաժամկետում
  • Ինչպե՞ս դժվար մոռացվող տպավորություն թողնել

Թրեյնինգը կվարեն «Թարգեթինգ» և «Սիմփլ Բիզնես Աքադեմի» ընկերությունների համահիմադիրներ՝ Գոռ Կարապետյանն ու Էմիլ Կրոյանը։

«Իմ Բիզնես գիրքը» պանելային քննարկում

Երբ՝ փետրվարի 18, ժամը 17։00
Որտե՞ղ՝ Elite Plaza Business Center
Գրանցման հղում՝ այստեղ

Բիզնես գրքեր, որոնք կօգնեն հաջողության հասնել, զարգացնել ձեռնարկատիրական մտածելակերպը և կառավարման հմտությունները:Խորհուրդ են տալիս գրքասեր գործարարներ, ովքեր հաջողել են իրենց ոլորտներում:

Պանելային քննարկման խոսնակներն են.

  • Հովնան Շահբազյան, «Futuris Architects» ընկերության հիմնադիր-տնօրեն
  • Արմեն Ղազարյան, «Beer Academy» ընկերության հիմնադիր-տնօրեն
  • Սամվել Գևորգյան, «Business Support Center» ընկերության հիմնադիր-տնօրեն
  • Ծովինար Սարգսյան, Հայաստանում Առաջին Բիզնես Դպրոցի հիմնադիր-տնօրեն
  • Վարող` Դավիթ Մկոյան, Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի տնօրեն

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները