Անցյալ տարի Հայաստանի պաշտպանության նախարարությունը ավելի քան 170 մլրդ դրամի (մոտ 430 մլն դոլար) պայմանագրեր է կնքել տեղական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ ընդամենը 5 տարի առաջ ընկերությունները չէին կարող ապահովել այս ծավալի և տեխնոլոգիական լուծումների նույնիսկ 20 տոկոսը, և ոլորտում աճն ու դրական դինամիկան ակնհայտ է։
Հայրապետյանը զեկուցել է նաև, 2024 թվականին ռազմարդյունաբերական ոլորտում գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների համար գրանցվել է բարձր կատարողական. շուրջ 1 մլրդ 450 մլն դրամի շրջանակներում համապատասխան ծախսեր են իրականացվել այս ոլորտում։ Մինչդեռ 2023 թվականին այն կազմում էր 1,1 մլրդ դրամ։
Նախարարն անդրադարձել է նաեւ ռազմարդյունաբերական ընկերությունների ֆինանսական վիճակի հարցին՝ նշելով, որ նախորդ տարի նրանց հաջողվել է ոչ միայն մարել առկա պարտքերը, այլև ավելացնել եկամուտները։
«Երկար դադարից հետո առաջին անգամ մենք կարողացել ենք հասնել նրան, որ ռազմարդյունաբերական խոշոր գործարանները գրանցեն շահույթ։ Սա նշանակում է, որ նախկինից կուտակված մի շարք պարտքեր՝ թե՛ աշխատակիցների աշխատավարձերի, թե՛ տարատեսակ այլ կազմակերպությունների, պետական և մասնավոր կառույցների առջև ունեցած պարավորությունները մարվել են, աշխատակիցները ստացել են ամիսներով չվճարված աշխատավարձերը», — նշել է նախարարը՝ հավելելով, որ նախարարությունը բոլոր ուղղություններով մտադիր է զարգացման ծրագրեր իրականացնել ոլորտում՝ համապատասխան ներդրումների տեսքով։
Նրա համոզմամբ՝ պետական բաժնեմասով այս գործարանները կկարողանան ապագայում պրոդուկտներ արտադրել և մատակարարումներ կատարել զինված ուժերին։