Դպրոցականների՝ ծրագրավորման անվճար դասընթացներ Գյումրիի Improvis կենտրոնում

Վերջին լուրերը
Դպրոցականների՝ ծրագրավորման անվճար դասընթացներ Գյումրիի Improvis կենտրոնում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ improvis
Ովքեր կարող են դիմել՝
 7-10-րդ դասարանի աշակերտներ

Ծրագրի մասին․

- Advertisement -
Դպրոցականների՝ ծրագրավորման անվճար դասընթացներ Գյումրիի Improvis կենտրոնում

2020 թվականից սկսած Իմպրովիզ ընկերության Գյումրու մասնաճյուղը նախաձեռնել ու հիմնել է ինֆորմատիկայի և սպորտային ծրագրավորման օլիմպիական դասընթացների կենտրոն, որն իր բնույթով եզակի է Շիրակի մարզում և ստեղծման առաջին իսկ օրվանից նպատակ է ունեցել բալանսավորել այն անհամաչափությունը, որն առկա է Երևանի և մարզերի դպրոցականների գրանցած հաջողություններում՝ ինչպես ներհայաստանյան, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում։ Կենտրոնում դասընթացներն անցկացվում են բացառապես անվճար հիմունքներով, ավելին՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին հատկացվում է ամսական կրթաթոշակ՝ 10․000 դրամի չափով։

Ընդունելության քննությունները ընթանում են 2 փուլով՝ գրավոր և բանավոր։ Քննությունների արդյունքում ձևավորվում են խմբակները, և նշանակվում են մարզիչներ, ովքեր արդեն իսկ հանդիսանում են միջազգային օլիմպիադաների մեդալակիրներ։

Ընդունելությանը կարող են մասնակցել Շիրակի մարզի 7-ից 10-րդ դասարանի աշակերտները։
Օլիմպիական ծրագրավորման կենտրոնի դասընթացներին միանալու համար գրանցվել կարող եք՝ հետևյալ հղումով:

Օլիմպիական կենտրոնի արձանագրած հաջողությունները`

  • 2020-2021 թթ․ կենտրոնն ունեցել է 8 աշակերտ,
  • օլիմպիադաների մարզային փուլ անցել է 6 աշակերտ,
  • օլիմպիադաների հանրապետական փուլ անցել է 2 աշակերտ,
  • հանրապետական փուլին արժանացել  են 3-րդ կարգի դիպլոմի և գովասանագրի։
     
  • 2021-2022 թթ․ կենտրոնն ունեցել է 22 աշակերտ,
  • օլիմպիադաների մարզային փուլ անցել է 22 աշակերտ,
  • օլիմպիադաների հանրապետական փուլ անցել է 4 աշակերտ,
  • հանրապետական փուլին 2 աշակերտ արժանացել են 3-րդ կարգի դիպլոմի (տես՝ Դիագրամ 1)։
Դպրոցականների՝ ծրագրավորման անվճար դասընթացներ Գյումրիի Improvis կենտրոնում

Կարևոր է նշել, որ վերջին տարիներին ՀՀ մարզերի մասնակիցներից միայն մեր կենտրոնի սաներն են կարողացել հանրապետական փուլում արժանանալ 3 կարգի դիպլոմի և մրցակցության մեջ մտնել մայրաքաղաքի օլիմպիական հարուստ ավանդույթներ ունեցող դպրոցների աշակերտների հետ (տես՝ Դիագրամ 2)։ 

Դպրոցականների՝ ծրագրավորման անվճար դասընթացներ Գյումրիի Improvis կենտրոնում

Միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադային Իմպրովիզ ընկերության օլիմպիական կենտրոնի աշակերտները՝ Ժորա Ունուպօղլյանը և Գևորգ Բոյախչյանը արժանացել են բրոնզե մեդալների, ընդ որում, աշակերտներից Ժորա Ունուպօղլյանը Հայաստանը ներկայացնող 12 մասնակիցների միավորների հաշվով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։

Նշենք նաև, որ միջազգային օլիմպիադայի արդյունքների հիման վրա մեր կենտրոնի աշակերտները իրավունք են ստացել առանց ընդունելության քննությունների անվճար շարունակել ուսումը ՀՀ պետական բուհերում։

Հաջորդ տարիների տեսլականը
2022-2023 թվականներին նախատեսում ենք աշակերտների թիվը հասցնել 60-ի և զարգացնել արդեն իսկ արձանագրած հաջողությունների դինամիկան, աշխատելով ավելացնել մեդալների ինչպես քանակական, այնպես էլ որակական ցուցանիշները։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները