ՀԲ․ Հայաստանի ՀՆԱ-ի աճի ավելի վաղ բարելավված կանխատեսումը պահպանվում է

Վերջին լուրերը
ՀԲ․ Հայաստանի ՀՆԱ-ի աճի ավելի վաղ բարելավված կանխատեսումը պահպանվում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցից տեղեկանում ենք, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճի ավելի վաղ բարելավված կանխատեսումը պահպանվել է՝ 2024 թվականին՝ 5,5%, իսկ 2025 թվականին ՝ 4,9% մակարդակներում։

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Համաշխարհային բանկի կողմից 2024 թվականի համար կանխատեսվող Հայաստանի ՀՆԱ աճի մակարդակը երկրորդն է Տաջիկստանից հետո (6,5%), իսկ 2025 թվականի համար՝ երրորդը Ուկրաինայից (6,5%) և Վրաստանից (5%) hետո։ 

Ընդհանուր առմամբ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Համաշխարհային բանկը 2024 թվականին ակնկալում է տնտեսության աճի տեմպերի որոշակի դանդաղում՝ մինչև 3%, իսկ 2025 թվականին՝ մինչև 2,9% (2023 թվականի փաստացի 3,2%-ից):

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները