IMG/RMG Demo Day. Հայկական ստարտափները կներկայացնեն իրենց հաջողության պատմությունները

Վերջին լուրերը
IMG/RMG Demo Day. Հայկական ստարտափները կներկայացնեն իրենց հաջողության պատմությունները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Երբ՝
 ապրիլի 1, ժամը՝ 11։00
Որտեղ՝ Gyumri Technology Center — GTC

Միջոցառման մասին․

- Advertisement -
IMG/RMG Demo Day. Հայկական ստարտափները կներկայացնեն իրենց հաջողության պատմությունները

Հերթական «Bridging the success. IMG/RMG Demo Day»-ն այս անգամ կկայանա Գյումրիում: Դեմո օրվա ընթացքում իրենց հաջողությունների, ձեռբերումների և ապագա ծրագրերի մասին գործարար ներկայացումներով հանդես կգան Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի հաղթող հետևյալ ընկերությունները՝

  • Easy sales
  • Farm Fresh
  • F-Light
  • StanOK

Ընկերությունների մասնակցությամբ կկայանա նաև պանելային քննարկում «Նորարարության և աճի խթանում. տարածաշրջանային ստարտափների հզորացում» թեմայով:

Հանդիպման վերջում մասնակիցները հնարավորություն կունենան շփվելու, նոր ծանոթություններ, բիզնես կապեր ձեռք բերելու և, իհարկե, դառնալու IMG&RMG մեծ ստարտափ համայնքի անդամ:

Մասնակցության համար անհնարժեշտ է միայն նախապես գրանցվել այստեղ։

 «Demo day»-ն անց է կացվում ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի ներքո «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող Համաֆինանսավորվող դրամաշնորհների ծրագրի շրջանակում:

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները