ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «ԱՅԴԵՔՍ 2025» (IDEX 2025) պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին: Միջոցառումը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 17-21-ը Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում:
«ԱՅԴԵՔՍ 2025»-ն (IDEX 2025) անցկացվում է երկու տարին մեկ անգամ, բաղկացած է համաժողովից և ցուցահանդեսից: Այն նպատակ ունի ստեղծել հարթակ՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, միտումները և նորարարական լուծումները: Միջոցառման ընթացքում կցուցադրվեն ոլորտի լավագույն փորձն ու ձեռքբերումները:
Նախարարությունը նախատեսում է ցուցահանդեսին ներկայանալ հայկական ոլորտային ընկերությունների հետ միասնական տաղավարով՝ հաշվի առնելով միջոցառման մասշտաբայնությունն ու ձևաչափը: Այստեղ կներկայացվեն պաշտպանական և սպառազինության ոլորտներում հայկական կազմակերպությունների կողմից առաջարկվող լուծումները:
Մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են հայտ ներկայացնել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 22-ը՝ լրացնելով դիմում-հայտը:
Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը։
Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգալու են ընտրված ընկերությունները։
Լրացուցիչ տեղեկություններ կգտնեք միջոցառման պաշտոնական կայքում կամ զանգահարելով 010-59-01-62 հեռախոսահամարով:
Կարդացեք նաև՝
- ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով
- EPIC-ի 15-րդ Ծրագրն ընդունում է դիմումներ
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: