Hubble Network-ը դարձել է պատմության մեջ առաջին ընկերությունը, որը Bluetooth կապ է հաստատել անմիջապես արբանյակի հետ, ինչը կարևոր տեխնոլոգիական վավերացում է ընկերության համար։ Այն կարող է նպաստել աշխարհի ցանկացած կետում միլիոնավոր սարքերի միմյանց հետ կապ հաստատելուն:
Սիեթլում գործող ստարտափը մարտին արձակեց իր առաջին երկու արբանյակները՝ SpaceX-ի Transporter-10 rideshare առաքելության շրջանակում։ Այդ ժամանակվանից ընկերությունը 3,5 մմ տրամագծով Bluetooth չիպերից ազդանշաններ է ստացել՝ ավելի քան 600 կիլոմետր հեռավորությունից։
Այս տեխնոլոգիայի զարգացումտ կարող է օգտագործվել, օրինակ, լոգիստիկայում, երեխաների GPS ժամացույցների համար, մեքենաների գույքագրման, շինհրապարակներում և հողի ջերմաստիճանի մոնիտորինգների ժամանակ։
Hubble-ի առաջին նորամուծությունը եղել է ծրագրային ապահովման մշակումը, որը հնարավորություն է տալիս Bluetooth չիպերին հաղորդակցվել շատ երկար տիրույթներում՝ ցածր էներգիայով:
Hubble-ը մտադիր է այս ամառ արձակել երրորդ արբանյակը SpaceX-ի Transporter-11 առաքելությամբ, իսկ չորրորդը՝ Transporter-13:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: