Huawei Technologies Armenia-ն ներկայացրեց իր կողմից մշակված նորարարական լուծումները՝ Կոմերցիոն եւ Մատակարարման բիզնեսի համար նախատեսված բարձր տեխնոլոգիական լուծումների թեմայով միջոցառման ժամանակ։
Ընկերությունը՝ լինելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների և խելացի սարքերի առաջատար համաշխարհային մատակարար, միջոցառմանը ներկայացրեց իր թողարկած վերջին նոր մոդելները, ցուցադրեց Huawei-ի նորարարական լուծումների առավելություններն ու հնարավորությունները` բիզնեսի տարբեր ոլորտներում կիրառելու նպատակով:
«Մենք գալիս ենք Չինաստանից, սակայն ծառայում ենք ողջ աշխարհին»։ Huawei Technologies Armenia-ի տնօրեն Ժենգ Սիոսյուն այսպես ներկայացրեց ընկերությունը՝ նշելով, որ Huawei-ն ընտրում է ոլորտներ, որտեղ կարող է առավել հեռանկարային, երկարաժամկետ և զարգացող արժեքներ ստեղծել հասարակության համար։
«Ապագայում մենք ցանկանում ենք մեր գործընկերների և հաճախորդների հետ զարգացնել տարբեր ծրագրեր և հնարավորություններ՝ Հայաստանի համար բերելով ավելի տեխնիկական և կոմերցիոն արժեքներ։ Մենք Հայաստանում ենք և մենք աշխատում ենք Հայաստանի համար», – նշեց նա։
Huawei – ի նորարարական լուծումները
Միջոցառումը ներկայացրեց ընկերության կողմից մշակված առողջապահական և կրթության ոլորտում առաջարկվող լուծումներ, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Huawei կարևոր պրոդուկներից մեկին՝ տվյալների պահոց «Storage»-ին, որը տվայլների ապահով պահպանման լավագույն լուծումն է առաջարկում։
Միջոցառման երկրորդ մասում ներկայացվեց Huawei մատակարարման բիզնեսը՝ իր Huawei eKit բրենդով, որը ներառում է 50-ից ավել սարքավորումներ՝ ձևավորված հատուկ փոքր և միջին ձեռնակրությունների համար։ Այս լուծումն իր մեջ պարունակում է ինտերակտիվ էկրանների լուծումներ և լարային ու անլար ցանցային սարքավորումներ։
«Huawei eKit-ը նախատեսված է փոքր և միջին ձեռնարկությունների համար, տրամադրում է և՛ ցանցային սարքավորումներ՝ Wi-Fi-ներ, և՛ խելացի համագործակցության դիվայսներ, որոնք ներառում են ինտերակտիվ էկրաններ, ինչպես նաև այլ անհրաժեշտ սարքավորումներ: Դրանք կարող են օգտագործվել օֆիսային տարածքներում, ռեստորաններում, համալսարաններում և դպրոցներում», – նշեց Huawei Armenia-ի EBG Բիզնես զարգացման մասնագետ Շողեր Գալստյանը։
Team Systems -ը՝ Huawei eKit բրենդի պաշտոնական ներկայացուցիչ
Team Systems-ը հանդիսանում է Team խմբի անդամ և զբաղվում է էլեկտրատեխնիկական, ցածրավոլտ IT համակարգերի նախագծմամբ և իրականացմամբ: 2024 թվականից ընկերությունը սկսել է համագործակցել Huawei-ի հետ՝ ՓՄՁ-ների համար նախատեսված լուծումների գծով և դարձել Հայատասնում Huawei eKit բրենդի պաշտոնական ներկայացուցիչը։
«Huawei-ը հանդիսանում է աշխարհում տելեկոմունիկացիոն և ICT ոլորտներում առաջատարներից մեկը և մենք հույսով ենք, որ մեր համագործակցության արդյունքում Huawei-ի առաջատար լուծումները մեծ գործածում կստանան նաև հայաստանյան շուկայում», – նշեց Team Systems ընկերության տնօրեն Նելլի Մալյանը։
Միջոցառմանը հրավիրված էին տարբեր ընկերությունների ղեկավարներ, վաճառքի մենեջերներ եւ պրոդուկտ մենեջերներ։ Այն անցկացվեց ինտերակտիվ քննարկումներով, քուիզերով, նվերների և մրցանակների հանձնումով, որի ընթացքում հավաստագիր տրվեց Team Systems ընկերությանը՝ որպես Huawei-ի Elite մատակարարման գործընկեր։
Միջոցառման մասին How2b-ի պատրաստած ռեպորտաժը՝ ստորև․
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: