ԲՏԱ աջակցության փաթեթի առաջին արդյունքները․ Մխիթար Հայրապետյան | Ֆինանսական բանականություն #12

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության խթանման համար 2024թ․ դեկտեմբերին ընդունվեց ոլորտի աջակցության օրենսդրական փաթեթը՝ նոր օրենքով և հարկային օրենսգրքի համապատասխան փոփոխություններով։ Ինչպե՞ս է ընթանում աջակցության տրամադրման գործընթացը, ի՞նչ պատկեր և տրամադրություն է այն փոխել ոլորտում, ի՞նչ խնդիրներ են բացահայտվել հընթացս և ի՞նչ հետագա լուծումներ են նախատեսվում, այս թեմաների շուրջ զրուցել ենք ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։

Հիմնական շեշտադրումները՝

  • ԲՏԱ ոլորտի անկման մասին խոսակցություններն չեն համապատասխանում իրականությանը, բայց արդյունքները չեն համապատասխանում նաև թռիչքաձև զարգացման մեր երազանքներին ու նպատակներին։
  • 2025-ի առաջին կիսամյակում քեշբեքի տեսքով ոլորտին տրամադրվել է շուրջ 5 մլրդ դրամի աջակցություն։ Տարվա կտրվածքով աջակցության ծավալը գնահատվում է մինչև 12 մլրդ դրամ։
  • 2025-ի առաջին կիսամյակում ոլորտի նոր աշխատակիցների աջակցության համար դիմել է 134 կազմակերպություն՝ 610 աշխատակցի համար, որի ուղղությամբ հատկացվելու է շուրջ 165 մլն դրամի աջակցություն։
  • 2025-ի առաջին կիսամյակում վերապատրաստման մասով աջակցության համար դիմել է ընդամենը 4 ընկերություն։
  • R&D-ի մասով աջակցության համար 2025-ի առաջին եռամսյակում 48 ընկերություն է դիմել, որից 45-ի հայտը արդեն հաստատվել է՝աջակցության 850 մլն դրամ ծավալով։
  • Պետությունն առաջին անգամ երկխոսության մեջ է մտնում ոլորտի հետ։
  • Մեկ տարի անց գոնե որոշակի պատկեր ենք ունենալու, թե մեր տնտեսության մեջ իրապես ով է ներդրում կատարում R&D-ի մեջ։

Ամբողջական հարցազրույցը՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները