Հրապարակվել է Redmi Note 11 Pro-ի 108 մեգապիքսելանոց առաջին կադրը

Վերջին լուրերը
Հրապարակվել է Redmi Note 11 Pro-ի 108 մեգապիքսելանոց առաջին կադրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Xiaomi-ն իր Redmi Note շարքում շարունակում է  նոր սմարթֆոններին նվիրված թիզերային նկարներ հրապարակել։ Այս անգամ ընկերությունը հատուկ ուշադրությունը հրավիրել է ապագա հեռախոսի տեսախցիկի վրա:

Վերջին նկարում հստակ երևում է տեսախցիկի բլոկի վրա 108 մեգապիքսել մակագրությունը:

Հրապարակվել է Redmi Note 11 Pro-ի 108 մեգապիքսելանոց առաջին կադրը

Մյուս նկարում ցույց է տրված սենսորը, որը ցույց է տալիս պիքսելները խմբերի մեջ միավորելու տեխնոլոգիայի առկայությունը՝ ցածր լույսի պայմաններում նկարելիս ավելի շատ լույս գրավելու համար:

Հրապարակվել է Redmi Note 11 Pro-ի 108 մեգապիքսելանոց առաջին կադրը

Եվ ահա Redmi Note 11 Pro կամ Redmi 11 Pro + տեսախցիկներով արված առաջին կադրը։

Հրապարակվել է Redmi Note 11 Pro-ի 108 մեգապիքսելանոց առաջին կադրը

Կարևոր է նշել, որ նկարն արվել է գիշերային քաղաքում, որը բոլորին լավագույն հնարավորություն է տալիս գնահատելու Redmi տեսախցիկի որակը։

Հիշեցնենք, որ Redmi Note 11 սմարթֆոնների պաշտոնական պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները