Globbing-ի մոտ 250․000 հաճախորդների անձնական տվյալների արտահոսք է տեղի ունեցել

Վերջին լուրերը
Globbing-ի մոտ 250․000 հաճախորդների անձնական տվյալների արտահոսք է տեղի ունեցել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Էլեկտրոնային անծանոթ հասցեից հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ստացել են մոտ 250,000 քաղաքացու անձնական տվյալներ՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, տան հասցե, անձնագրի տվյալներ, որոնք, ըստ նամակի հեղինակների՝ պատկանում են բեռնափոխադրումներով զբաղվող Globbing ընկերության հաճախորդներին, հայտնում է panarmenian.net-ը։ 


Վերջինն հայտնել են, որ դեռևս մեկ տարի առաջ զգուշացրել են Globbing-ին, որ կարող է տեղի ունենալ հաճախորդների անձնական տվյալների արտահոսք, սակայն ընկերությունն ուշադրություն չի դարձրել նախազգուշացմանը, ուստի իրենք որոշել են այս կերպ պատժել ընկերությանը։

- Advertisement -
Globbing-ի մոտ 250․000 հաճախորդների անձնական տվյալների արտահոսք է տեղի ունեցել

Globbing-ը պնդել է, որ հրապարակված նյութերում կան տվյալներ, որոնք երբևէ գրանցված չեն եղել ընկերության համակարգում, ինչից կարելի է եզրակացնել, որ դրանք կարող են հավաքագրված լինել տարբեր աղբյուրներից, բացի այդ իրենց համակարգում չեն պահպանվում մարդկանց բանկային քարտերի տվյալները, անձնագրային նկարներ, իսկ տեղի ունեցածի հետ կապված նախատեսում են դիմել իրավապահներին։

Կիբերանվտանգությամբ զբաղվող CyberHub-ի համահիմնադիր Արթուր Պապյանի նշել է, որ համադրել են հրապարակված տվյալները և պարզել, որ ցանկում առկա մարդիկ Globbing-ի հաճախորդներ են։ Իսկ անձնական տվյալների նման արտահոսքը վտանգավոր է և կարող է մարդկանց վնաս պատճառել, այդ թվում` ֆինանսական։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները