Հայաստանը բարելավել է դիրքերը «Մամուլի ազատության ինդեքս 2023»-ում

Վերջին լուրերը
Հայաստանը բարելավել է դիրքերը «Մամուլի ազատության ինդեքս 2023»-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders) կազմակերպությունը մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2023»-ը, որում Հայաստանը բարելավել է դիրքերը։

Ինդեքսը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի 180 երկրներում և տարածքներում։

- Advertisement -
Հայաստանը բարելավել է դիրքերը «Մամուլի ազատության ինդեքս 2023»-ում

Զեկույցի համաձայն իրավիճակը «ծայրահեղ վատ է» 31 երկրում , «բարդ է»՝ 42-ում, «խնդրհարույց է»՝ 55-ում, իսկ «լավ» կամ «բավականին լավ» իրավիճակը մնում է 52 երկրում։

ՀՀ-ն ինդեքսում բարելավել է իր դիրքերն ու նախորդ տարվա 51-րդ հորիզոնականից հետո հայտնվել 49-րդում։ 

Հայաստանը դասվել է «բավականին լավ» իրավիճակ ունեցող երկրների շարքում։ Խոսքի ազատության մակարդակով Հարավային Կովկասում ՀՀ-ն, ինչպես և նախորդ տարի, առաջատարն է: «Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը 77-րդ, Թուրքիան՝ 165-րդ, Ադրբեջանը 151-րդ, իսկ Իրանը 177-րդ հորիզոնականում է:

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները