HR Drone. Հայ մասնագետները ստեղծել են AI հարթակ HR-ների համար

Վերջին լուրերը
HR Drone. Հայ մասնագետները ստեղծել են AI հարթակ HR-ների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայ մասնագետները ստեղծել են նորարար HR DroneAI հարթակը, որի նպատակն է օգնել լավագույն ընկերություններին իրենց թափուր հաստիքները համալրել հնարավորինս հեշտ և արագ:

HR Drone-ը ոչ միայն աշխատակազմի համալրման համակարգ է, այլև HR/Recruiter-ներին տալիս է տեխնոլոգիական գործիքներ, որոնք հեշտացնում են աշխատանքը: Օրինակ՝ ChatGPT-ի օգնությամբ կարող են վայրկյանների ընթացքում ստեղծել գրավիչ աշխատանքային հայտարարություններ:

- Advertisement -
HR Drone. Հայ մասնագետները ստեղծել են AI հարթակ HR-ների համար

Գործատուներն ու կադրերի հավաքագրմամբ զբաղվող մասնագետները hrdone.am-ում կարող են օգտվել աշխատանք փնտրողների հասանելի բազայից՝ ըստ պահանջվող հմտությունների:

Հարթակն առաջարկում է մի շարք առավելություններ ինչպես աշխատանքային նոր հնարավորություններ դիտարկող օգտատերերի, այնպես էլ հավաքագրման մասնագետների համար։ Դրանցից են՝  անանուն պրոֆիլներ, AI-ի միջոցով մի քանի ակնթարթում բովանդակալից աշխատանքային հայտարարությունների գեներացում, թեկնածուների համապատասխանության գործառույթ, անմիջապես հարթակից չաթի միջոցով կապ նախընտրած թեկնածուի հետ, մի շարք ինտեգրացիաներ (Slack, Telegram և այլն) ։

Հիմնադիրներ Արամ Սահրադյանն ու Նարեկ Հակոբյանը նշում են, թե ի՞նչն է դրդել ստեղծելու HR Drone-ը. «Միասին տարիներ շարունակ հաջող բիզնես ունենալով՝ որոշեցինք  բացել մեր սեփական գաղափարով ստարտափը: Նոր թիմակիցներին գտնելու գործընթացը մեզ համար մարտահրավեր էր, որոշեցինք լուծում գտնել, և այսպես ծնվեց HR Drone-ը»:

Հարթակն ունի AI Matching-ի գործառույթ, որը փորձի և նախընտրելի աշխատավարձի հիման վրա գրանցված մասնագետի էջը կներկայացնի այն ընկերություններին, որոնք փնտրում են հենց նրան:

HR Drone հավելվածը պարզ գործիք է գործատուների և մասնագետների համար՝ միշտ լինել տեղեկացված աշխատաշուկայից։ Թեկնածուն այստեղ հնարավորություն ունի լինել ինչպես ակտիվ օգտատեր, որն այս պահին նոր աշխատանքի կարիք ունի, այնպես էլ պասիվ, ով աշխատում է, սակայն դեմ չի լինի լսել հետաքրքիր առաջարկներ։

Ի դեպ, օգտատերերն անանուն են, և իրենք են որոշում առաջարկ անող ընկերության հետ կիսվել իրենց տվյալներով, թե՝ ոչ. նրանք բացահայտվում են միայն այն ժամանակ, երբ առաջարկը հետաքրքրում է։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները