Ի՞նչ է բլոկչեյնը, ինչպե՞ս է ընթանում բլոկչեյնի ձևավորման գործընթացը, ի՞նչ է ապակենտրոնացված համակարգը, իսկ մա՞յնինգը, ինչպե՞ս «լեզու գտնել» կրիպտոարժույթների ոլորտի, blockchain-ի հետ և ավելին: Այս մասին է խոսելու, ինչպես ինքն է իրեն կոչում, blockchain ninja, ոլորտում ավելի քան 5 տարվա փորձ ունեցող, senior solidity developer Միշա Նալբանդյանը:
How2B բիզնես և տեխնոլոգիաների մեդիան մեկնարկում է նոր շարք, որտեղ անդրադառնալու ենք կրիպտոարժույթների ոլորտին:
Այս հոլովակում մենք կդիտարկենք բլոկչեյն տեխնոլոգիաների հիմքերը՝ ներառյալ այն, թե ինչպես է այն աշխատում և ինչպիսի հզոր նորարարական միջոց է այն թվային գործառնությունների ոլորտում:
Բլոկչեյն-գործառնությունները կայուն են փոփոխության կամ «կոտրման» առաջ, և դա նրանց դարձնում է հուսալի և վստահելի միջոց:
Որտեղի՞ց է այն, ինչպե՞ս է ծագել, ի՞նչ գործողությունների շարք է պարունակու, որոնք են առանցքային կոնցեպտները և ի՞նչ է հեշավորումը: Դիտե՛ք այս հոլովակում:
Շարքին հետևելու համար բաժանորդագրվե՛ք How2B-ի յութուբյան ալիքին: