HopShop-ը մասնակցել է Միլանի նորաձևության շաբաթին. հաջորդ քայլը Product Hunt-ում ներկայանալն է

Վերջին լուրերը
HopShop-ը մասնակցել է Միլանի նորաձևության շաբաթին. հաջորդ քայլը Product Hunt-ում ներկայանալն է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական HopShop ստարտափը պատրաստվում է ներկայանալ Product Hunt հարթակում և դառնալ օրվա պրոդուկտ:

HopShop-ը արհեստական բնականությամբ ստեղծված մոբայլ հավելված է, որը օգնում է ընդամենը երեք քայլի միջոցով գտնել ձեր նախընտրելի հագուստը կամ աքսեսուարը, որը տեսել եք որևէ կայքում կամ սոցիալական հարթակում և անգամ իրական կյանքում՝ պարզապես նկարելով կամ ներբեռնելով դրա նկարը հավելվածում:

- Advertisement -
HopShop-ը մասնակցել է Միլանի նորաձևության շաբաթին. հաջորդ քայլը Product Hunt-ում ներկայանալն է

Վերջերս, ստարտափն ընդգրկվել էր Berkeley SkyDeck աքսելերացիոն ծրագրում, ինչի շնորհիվ հիմնադիրներն այս պահին նորաձևության մայրաքաղաք Միլանում են: Օրեր առաջ նրանք մասնակցեցին նորաձևության շաբաթին, որի ընթացքում ծանոթացան մի շարք ձեռներեցների, ներդրողների, դիզայներների և այլ գործընկերների հետ: Այս ամենը հնարավորություն է տալիս, որպեսզի հայ ձեռներեցների ստեղծած պրոդուկտը շարունակաբար կատարելագործվի՝ ամբողջ գործիքակազմով։ 

Հավելվածը հաղթել էր նաև Ձեռներեցության աշխարհի գավաթի հայաստանյան փուլի եզրափակչում, ինչից հետո կմասնակցեն Սաուդյան Արաբիայում կայանալիք եզրափակիչ փուլին:

ProductHunt-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս հասարակ մարդկանց գտնել նոր ու հետաքրքիր տեխնոարտադրանք, որը այս կամ այն ոլորտում կհեշտացնի կյանքը կամ էլ ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը։ Տեխնոկրատներին էլ հնարավորություն է տալիս իրենց արտադրանքը տեսանելի դարձնել օր օրի մեծացող լայն հանրության համար, հետաքրքիր առաջարկներ, գաղափարներ ու քննադատություններ ստանալ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները