Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Հույսը որպես ռազմավարություն» համաժողովը՝ միավորելով ազգային և միջազգային առաջատար մասնագետներին՝ քննարկելու ռազմավարությունների կառուցման նորարարական մոտեցումները և երկխոսություն զարգացնելու հաղորդակցության ոլորտում առաջացող նոր մարտահրավերների շուրջ:
«Փոփոխությունը ոչ միայն զգացում է, այլ ռազմավարություն», — նշեց կոնֆերանսի հիմնական բանախոս Թոմաս Կումբսը, ով հուսահեն հաղորդակցության տեսության հիմնադիրն է: Նա ներկայացրեց, թե ինչպես կարող է այս մոդելը երկարաժամկետ լուծումներ և արժեքավոր սոցիալական փոփոխություններ բերել: Քումսն ընդգծեց, թե այս մոտեցումն ինչպես է ազդում ժամանակակից հաղորդակցության վրա և շարունակեց. «Հույսը հավատն է այն բանի, որ վաղը կարող է ավելի լավ լինել, եթե մենք այն այդպիսին դարձնենք: Եթե մենք պատրաստվում ենք երկարատև սոցիալական փոփոխություններ բերել, ապա պետք է հավատանք, որ այդ փոփոխությունները հնարավոր են»:
Համաժողովի ժամանակ անցկացվեցին երկու պանելային քննարկում հետևյալ թեմաներով՝ «Հույսի պատումների ստեղծում հաղորդակցության մեջ» և «Պատկերելով հույսը»։ Հատուկ այս միջոցառման համար հրավիրվել էին այնպիսի միջազգային փարձագետներ, ինչպիսիք են Թոմաս Քումսը (ՄԹ, Գերմանիա), Նիագարա Տոնոլլին (Ֆրանսիա), Էլիսար Հաժ Զարուին (Լիբանան, Արգենտինա/ միացավ առցանց), Պետրա Հուլթմանը (Շվեդիա), Անա Ալեքիևան (Բուլղարիա), Շահե Սիմոնիանը (Հայաստան, Ավստրալիա), մոդերատորներ՝ Րաֆֆի Նիզիբլեան (Կանադա, Հայաստան), Հայկ Աբրահամյան (Հայաստան)։

Քննարկումների ժամանակ փորձագետները ներկայացրեցին իրենց փորձը հատկապես հուսահեն հաղորդակցության տեսանկյունից և դրա կիրառման կարևորությունը ճգնաժամային իրավիճակներում ճկունություն դրսևորելու և արդյունավետ որոշումներ կայացնելու համար։
Առանձնհատուկ կարճ հարցուպատատասխան էր նախատեսված ՀՀ տուրիզմի կոմիտեի նախկին ղեկավար Սիսիան Պօղոսեանի հետ, որը ներկայցրեց, թե հետճգնաժամային Հայաստանում ինչ խնդիրներ և մարտահրավերներ կային երկրի զբոսաշրջային համբավի բարելավման և առաջացած խոչընդոտների հաղթահարման համար։
«Այս ոլորտում իմ աշխատանքից ի վեր ինձ ոգեշնչում է նույն միտքը՝ մեկտեղել վառ անհատականությունների՝ հաղորդակցության տեսաբանների, գործուն մասնագետների և պրոֆեսիոնալների՝ ներշնչելու, գիտելիքի և փորձի փոխանակում իրականացնելու և միմյանցից սովորելու,- նշեց Deem Communications-ի հիմնադիր Րաֆֆի Նիզիբլեանը։ — Սա արդեն երկրորդ Generation N կոնֆերանսն է, և ես հատկապես որգևորված եմ այս խորագրով՝ «Հույսը որպես ռազմավարություն» (հաղորդակցության մեջ)։ Ժամանակակից աշխարհում, որտեղ մենք անվերջ փորձությունների միջով ենք անցնում, այս թեման, կարծես, ավելի քան հրատապ է»։
Generation N-ը Deem Communications ընկերության հեղինակային միջոցառումն է, որը նախատեսված է մասնագիտական թեմաների արծարծման համար։ Միջոցառման նպատակն է ծավալել քննարկումներ խորքային խնդիրների շուրջ և մասնագիտական լսարանի ուշադրությունը հրավիրել դրանց վրա, ինչպես նաև առաջարկել նոր մոդելներ և մոտեցումներ։
Միջոցառումն անգամ անցկացվել է 2022 թվականին՝ Generation N. Ապակոդավորելով հաղորդակցությունը խորագրով։