Honda-ն և Nissan-ը կարող են միավորվել մեկ հոլդինգում

Վերջին լուրերը
Honda-ն և Nissan-ը կարող են միավորվել մեկ հոլդինգում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ճապոնական ավտոարդյունաբերության խոշոր ընկերություններ Honda-ն և Nissan-ը քննարկում են միավորման հնարավորությունը՝ ստեղծելու միասնական հոլդինգ՝ ավելի արդյունավետ մրցակցելու Tesla-ի և չինական BYD-ի նման ընկերությունների հետ:

Ըստ Nikkei Asia-ի, կողմերը արդեն քննարկել են հուշագիր, որը նախատեսում է բիզնեսի վարումը միասնական հոլդինգի միջոցով:

Նրանք նաև նախատեսում են ներգրավել Mitsubishi Motors-ին, որի 24%-ը պատկանում է Nissan-ին:

Այս միավորումը կարող է հանգեցնել տարեկան ավելի քան 8 միլիոն ավտոմեքենայի համատեղ վաճառքի, ինչը կդարձնի նրանց աշխարհի խոշորագույն ավտոարտադրողներից մեկը, թեև դեռ զիջելով Toyota-ին:

Ներկայումս ընկերությունները հայտարարում են, որ ուսումնասիրում են համագործակցության տարբեր հնարավորություններ՝ առանց հաստատելու կամ հերքելու միավորման մասին լուրերը:

Այս հայտարարությունների ֆոնին Nissan-ի բաժնետոմսերը աճել են 11%-ով, իսկ Honda-ի բաժնետոմսերը՝ 1%-ով:

Նշենք, որ նոյեմբերին Nissan-ը հայտարարել էր 9000 աշխատակցի կրճատման և արտադրական հզորությունների 20%-ով նվազեցման մասին՝ պատճառաբանելով ավտոմոբիլային շուկայում աճող մրցակցությունը:

Տարվա առաջին կեսի արդյունքներով Nissan-ի զուտ շահույթը նվազել է 94%-ով՝ հասնելով 127 միլիոն դոլարի:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները