Android սմարթֆոններում հայտնաբերվել են թաքնված լրտեսական գործառույթներ

Վերջին լուրերը
Android սմարթֆոններում հայտնաբերվել են թաքնված լրտեսական գործառույթներ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

The Washington Post-ը հաղորդում է, որ Google-ը և նրա գործընկերները վաճառել են սմարթֆոններ՝ ներկառուցված հավելվածով, որի միջոցով հնարավոր է հետևել օգտատիրոջը:

Մասնագետները Android-ում հայտնաբերել են Google-ի կողմից մշակված հատուկ Showcase ծրագիրը: Այս թաքնված ծրագիրը նախատեսված է սմարթֆոնի գործառույթները ցուցադրելու համար, քանի դեռ այն խանութի ցուցափեղկում է: Սակայն պարզվել է, որ հավելվածը վատ է պաշտպանված և կարող է օգտագործվել օգտատերերին հետևելու համար:

- Advertisement -
Android սմարթֆոններում հայտնաբերվել են թաքնված լրտեսական գործառույթներ

Ակտիվ վիճակում Showcase-ը բեռնում է բովանդակություն Amazon Web Services-ում տեղակայված վեբկայքից: Մասնագետներին հաջողվել է շրջանցել ծրագրի պաշտպանությունը և վնասակար կոդ ներդնել ծրագրային ապահովման մեջ: iVerify-ի փորձագետների կարծիքով, խարդախները տարիներ շարունակ կարող էին հնարավորություն ունենալ շահագործել այս խոցելիությունը: Զեկույցում նշվում է, որ Showcase-ը հնարավոր չէ հեռացնել Android-ի ստանդարտ գործիքներով:

Google-ի ներկայացուցիչները արձագանքել են հետաքննությանը՝ բացատրելով, որ ծրագրաշարը ստեղծվել է Verizon բջջային օպերատորի խանութների համար և այլևս չի օգտագործվում: Ընկերությունը խոստացել է հեռացնել ծրագիրը օպերացիոն համակարգի հաջորդ թարմացման ժամանակ:

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները