ՀՀ-ում կկայանա տարածաշրջանում 1-ին Venture Talks կոնֆերանսը

Վերջին լուրերը
ՀՀ-ում կկայանա տարածաշրջանում 1-ին Venture Talks կոնֆերանսը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ VTE ընկերություն և UNION հարթակ
Երբ՝ 
փետրվարի 24, ժամը 10:00-ին
Որտե՞ղ
՝ Էրեբունի Պլազա

Միջոցառման մասին

- Advertisement -
ՀՀ-ում կկայանա տարածաշրջանում 1-ին Venture Talks կոնֆերանսը

Հայաստանում կկայանա Վենչուրային կապիտալի մասին տարածաշրջանում իր տեսակով առաջին՝ Venture Talks կոնֆերանսը։ Այն կազմակերպված է վենչուրային կապիտալի շուկայի մասնագետների համար՝ VTE ընկերության և UNION հարթակի կողմից։

UNION-ը միջազգային հարթակ է, որը հնարավորություն է տալիս մասնագիտական քննարկումներ անցկացնել ներդրողների և նորարարների միջև՝ հնարավորութուն ընձեռնելով ձևավորել համաշխարհային ներդրումների ապագան։ UNION հարթակը նապատակ ունի ստեղծել ազդեցիկ որոշում կայացնողների ակտիվ, գլոբալ ցանց, որը կկարողանա ձևափոխել համաշխարհային տնտեսությունը ապագա տասնամյակների ընթացքում։

UNION հարթակի կազմի մեջ են մտնում այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Zeppelin Partners-ը, Blue Sparrow SA-ն, Startech VC-ն, NVO Capital VC-ն և VTE Partners-ը։ Բոլորը համաշխարհային կազմակերպություններ են՝ մասնագիտացած վենչուրային կապիտալի շուկայում։

Կոնֆերանսը նպատակ ունի մեկ տեղում հավաքել վենչուրային կապիտալի շուկայի մասնագետներին և սկսնակներին` ներկայացնելու վենչուրային կապիտալի նորագույն գաղափարները: Քննարկման հիմնական թեմաները կլինեն՝ ինչպես ներգրավել ֆինանսավորման նոր տարբերակներ, ինչպես են բանկերը վաստակում այդ շուկայում, և ինչ նորարարություններ կան վերչուրային կապիտալի շուկայում։

Venture Talks-ը միջոցառումների շարք է, որն այս անգամ տեղի է ունենում Հայաստանում, որտեղ վենչուրային կապիտալիստները և տեխնոլոգիական, արդյունաբերական և թվային որորտների այլ մասնագետներ կիսվելու են իրենց յուրահատուկ պատմություններվ, փորձով և գիտելիքներով։ Հյուրերը կիսվելու են թե վենչուրային կապիտալիստի, թե ֆինանսավորողի տեսակետից, և փորձելու են ուղղորդել սկսնակ վենչուրային կապիտալիստներին զարգացնել իրենց ձեռնարկությունները։

Կոնֆերանսին ներկա են լինելու շուկայի բոլոր առաջատար կազմակերպությունների ղեկավարները ՝ NVO Capital-ի բաժնետեր Վլադիսլավ Զդորենկոն, Startech VC-ի հիմնադիր Օլեգ Լիննիկովը, Innovative Ventures Inc-ի հիմնադիր Թոմաս Նաստասը, Blue Sparrow-ի հիմնադիր Քրիսթոֆ Վան Թոնդերը և շուկայի շատ այլ առաջատարներ։

Կոնֆերանսը տեղի է ունենալու «Էրեբունի Պլազայում»՝ փետրվարի 24-ին։ Սկիզբը՝ 10:00-ին։

Կոնֆերանսի հիմնական թեմաներն են՝

  • Վենչուրային կապիտալի ստեղծումն ու գործարկումը
  • Վենչուրային աշխարհը
  • Հնարավորությունները Հայաստանում

Կոնֆերանսի օրակարգին կարելի է ծանոթանալ առցանց։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները