ՀՀ-ն կունենա երկրորդ արբանյակը տիեզերքում, որի կառավարումը կլինի Հայաստանից

Վերջին լուրերը
ՀՀ-ն կունենա երկրորդ արբանյակը տիեզերքում, որի կառավարումը կլինի Հայաստանից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Արբանյակը պատրաստ է շահագործման: Շուտով կժամանի մոնտաժային խումբը: Եվ կառավարման կենտրոնը թույլ կտա կառավարել արբանյակը հենց Հայաստանից»,- այսպես մեկնարկեց ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նախարարության և SATLANTIS ընկերության համատեղ ասուլիսը:


Իսպանական SATLANTIS ընկերությունը մասնագիտացած է բարձր որակի նկարահանման սարքերի ստեղծման մեջ, որոնք թույլ են տալիս երկրային դիտումներ կատարել (Earth Observation): Եվ այս թիմի հետ համագործակցության նպատակը ՀՀ-ում տեխնոլոգիաներին առնչվող կարողությունների ու արբանյակաշինության զարգացումն է:

- Advertisement -
ՀՀ-ն կունենա երկրորդ արբանյակը տիեզերքում, որի կառավարումը կլինի Հայաստանից

Ասուլիսի ընթացքում SATLANTIS ընկերության տնօրեն Խուան Թոմաս Հերնանին և հայաստանյան նախագծերի կառավարող Խավիեր Օջանգուրեն նշեցին, որ կառավարման կենտրոնի կառուցումը կարևոր նշանակություն ունի. ստացված ինֆորմացիան հնարավոր կլինի կիրառել կյանքի ամենատարբեր ոլորտներում: Նախատեսում են մեկնարկը տալ գյուղատնտեսության ոլորտից և շարունակել կիրառել այլ բնագավառներում՝ ընդհուպ մինչև տնտեսական աճի հաշվարկ ու ռազմական ոլորտ:

Արբանյակից ստացվող նկարները չեն ունենա բաց հասանելիություն, բայց կկարողանան կիրառվել՝ ըստ անհրաժեշտության:

Հայաստանի՝ երկրորդ արբանյակի բացթողումը տիեզերք սարերի հետևում չէ: Իսկ մինչ այդ ընթերցե՛ք առաջին արբանյակի ճակատագրի մասին այստեղ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունների էլ ծանոթացե՛ք մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները