ՀՀ-ն 61-րդն է Arton Capital աշխարհի անձնագրերի վարկանշում

Վերջին լուրերը
ՀՀ-ն 61-րդն է Arton Capital աշխարհի անձնագրերի վարկանշում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Arton Capital աշխարհի անձնագրերի վարկանիշում Հայաստանը 61-րդ հորիզոնականում է։ Վարկանիշը կազմվում է ըստ տարբեր երկրներ առանց վիզայի մեկնելու հնարավորության։

Հայաստանի հետ 83 միավորով նույն հորիզոնականն են կիսում Լեսոտոն ու Ադրբեջանը։ Սա եվրոպական երկրների ցանկում ամենացածր հորիզոնականն է:

- Advertisement -
ՀՀ-ն 61-րդն է Arton Capital աշխարհի անձնագրերի վարկանշում

Ըստ վարկանիշի ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են մեկնել 37 երկիր, իսկ 46 երկրում կարող են վիզան ստանալ ժամանելուն պես։

Աղյուսակի առաջին տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են 180 միավորով՝ նրանք առանց վիզայի կարող են մեկնել 132 երկիր։

2-րդ հորիզոնականում են Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները։

Եռյակը եզրափակում են Շվեդիան, Ֆինլանդիան, Լյսուքսեմբուրգը, Ավստրիան, Շվեյցարիան, իսկ ընդհանուր ցանկն եզրափակում է Սիրիան՝ ընդամենը 40 միավորով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները