Հայկական Hexens ընկերությունը կազմակերպել է պատմության մեջ ամենամեծ Web3 CTF մրցույթը՝ RCTF25-ը

Վերջին լուրերը
Հայկական Hexens ընկերությունը կազմակերպել է պատմության մեջ ամենամեծ Web3 CTF մրցույթը՝ RCTF25-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Hexens ընկերությունը կազմակերպել է պատմության մեջ ամենամեծ Web3 CTF մրցույթը՝ RCTF25-ը։ Վերջինս բարեհաջող ավարտվել է։ Մրցույթը սահմանել է նոր չափանիշներ Web3 համայնքում՝ ներգրավելով հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից։

«RCTF25-ը մեր առաջին քայլն էր Web3 անվտանգության մրցույթների ոլորտում, և արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքները։ Մենք հպարտ ենք, որ կարողացանք միավորել այսքան տաղանդավոր մասնագետների մեկ հարթակում։ Եվ որն առավել կարևոր է մեզ համար՝ հայկական ընկերությունն է հանդիսանում համաշխարհային Web3 մրցույթի կազմակերպիչը, ինչը, վստահ ենք, շատ ոգևորիչ է նաև մեր երկրի համար։ Մենք շատ ուրախ ենք տեսնել, թե որքան մեծ հետաքրքրություն առաջացրեց RCTF25-ը։ Սա մեզ համար միայն սկիզբն է։ Անհամբերությամբ սպասում ենք նոր միջոցառումների և հնարավորությունների՝ զարգացնելու Web3 անվտանգության էկոհամակարգը», — նշել է Hexens ընկերության ներկայացուցիչը։

Մրցույթին մասնակցելու համար գրանցվել էր ավելի քան 2800 մասնակից։ Նրանք կազմել էին 1800-ից ավելի թիմեր, որոնցից 70-ից ավելին հաջողությամբ լուծել են առնվազն երկու առաջադրանք։ Մրցույթի ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցել է 52,000 ԱՄՆ դոլարը։

Մրցույթի շրջանակում առաջին տեղը զբաղեցրեց ChainLight թիմը, երկրորդ տեղը՝ A-Team-ը, երրորդ տեղը՝ KimchiPremium-ը։
Hexens-ը մտադիր է շարունակել իր ակտիվությունը Web3 անվտանգության ոլորտում՝ ստեղծելով նոր հարթակներ և հնարավորություններ համայնքի համար։

Կարդացե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները