Hexact-ը հասանելի դարձնում Google-ի տվյալների «պահեստը»

Վերջին լուրերը
Hexact-ը հասանելի դարձնում Google-ի տվյալների «պահեստը»
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Hexact»-ի 3 հիմնական պրոդուկտից բաղկացած էկոհամակարգը աշխատանքի 3-րդ տարին նշանավորում է նոր ռազմավարությամբ։

Ընկերության հաղորդագրության մեջ ասված է, որ ստարտափն իր «40,000+ գրանցված ու ապագա բոլոր օգտատերերի համար այսօրվանից հասանելի դարձրեց ամպային տեխնոլոգիայով աշխատող վաղվա աշխարհը»։

«Google BigQuery-ն վերլուծությունների համար օգտագործվող տվյալների խոշորագույն բազան է աշխարհում։ Google Cloud-ի տվյալների ամպային մեծամասշտաբ այս պահեստից այսուհետեւ կարելի է օգտվել Hexact-ի էկոհամակարգի գլխավոր՝ Hexomatic պրոդուկտի միջոցով, առանց ծրագրավորման որեւէ գիտելիքի», – ասված է հաղորդագրության մեջ:

«Big data-ն եւ արհեստական բանականությունը մենք դարձնում ենք համընդհանուր հասանելի, որի շնորհիվ «սովորական» մարդը կարիք չի ունենալու ծրագրավորում իմանալ՝ ամպային տեխնոլոգիաներից օգտվելու, բարդ ավտոմատացումներ ու գործողություններ կատարելու համար։ Այլ կերպ ասած, մենք ստեղծում ենք օպերացիոն համակարգ՝ հետագա տարիներին գործն ու առօրյան ավելի հեշտացնելու համար»,-  նշել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը։

Հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ Hexomatic-ը վերածվում է պրոդուկտների «առուվաճառքի»  հարթակի (marketplace), որտեղ Hexact-ի պրոդուկտներից բացի կլինեն այլ ստարտափների գործիքներ։ Այսուհետեւ ցանկացած ստարտափ կամ մասնագետ կարող է իր ավտոմատացման (API) գործիքներն ինտեգրել Hexomatic-ում, վաճառել, եկամուտ ստանալ, զարգացնել բիզնեսը։

Հատուկ միջոցառմամբ ներկայացվել է նաև ընկերության նոր կորպորատիվ ոճը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները