Կազմակերպիչ՝ ՀԲԸՄ
Վերջնաժամկետը՝ ապրիլի 15-ը
Ծրագրի մասին․
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայտարարում է Կանանց հզորացման նախաձեռնության մաս կազմող «Կին ծրագրավորողներ» ծրագրի երրորդ խմբի հավաքագրման մասին։ Ծրագրի շրջանակներում ՀԲԸՄ-ն Հայաստանի կանանց առաջարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով աշխատանք գտնել երկրում արագ զարգացող, հաջողակ և լավ վարձատրվող աշխատաշուկայում։
Ծրագիրը բաղկացած է հետևյալ յոթ բաղադրիչներից․
- Մասնագիտական դասընթաց․ երրորդ խմբի համար ՀԲԸՄ-ն առաջարկում է հետևյալ հինգ մասնագիտացումները։ Դասընթացները լինելու են առցանց, սակայն հաճախակի կկազմակերպվեն նաև դեմ առ դեմ հանդիպումներ։ Դասընթացները կտևեն մինչև վեց ամիս՝ կախված մասնագիտությունից։ Դասերը կազմակերպվում են երեկոյան ժամերին, շաբաթական երկու օր և երկուական ժամով։ Մասնակիցը կարող է դիմել առաջարկվող մասնագիտութուններից միայն մեկին.
— React.JS ծրագրավորողը պատասխանատու է JavaScript ծրագրավորման լեզվի վրա հիմնված վեբ և բջջային հավելվածների User Interface (UI) բաղադրիչների նախագծման համար: React.JS ծրագրավորողները front-end ծրագրավորողներ են։ React.JS–ը հիմնված է JavaScript-ի, HTML-ի, CSS-ի մասին նախնական գիտելիքների վրա, որոնք ևս ուսումնասիրվելու են դասընթացի ընթացքում: Այս դասընթացի մասնակիցները պետք է ունենան անգլերենի միջին իմացություն՝ տեխնիկական գրականություն ընթերցելու համար, լավ տրամաբանություն, վերլուծական ուժեղ կարողություններ և մաթեմատիկական շատ բարձր հմտություններ: Դասընթացի տևողությունը 116 ժամ է։
— Python ծրագրավորողը պատասխանատու է ՏՏ նախագծերի կոդավորման, նախագծման, տեղակայման և թերությունների համար, որոնք սովորաբար գտնվում են back-end հատվածում: Python-ը օգտագործվում է վեբ մշակման, մեքենայական ուսուցման, արհեստական բանականության, գիտական հաշվարկների և ակադեմիական հետազոտությունների մեջ: Այս դասընթացի մասնակիցները պետք է ունենան անգլերենի միջին իմացություն՝ տեխնիկական գրականություն ընթերցելու համար, լավ տրամաբանություն, վերլուծական ուժեղ կարողություններ, մաթեմատիակական շատ բարձր հմտություններ: Դասընթացի տևողությունը 96 ժամ է։
— Որակի ապահովման մասնագետի (QA) հիմնական աշխատանքը ծրագրի որակի ապահովումն է: Նա կենտրոնանում է ծրագրի մշակման գործընթացները բարելավելու և թերությունները շտկելու վրա: Այլ կերպ ասած՝ նրանք համոզվում են, որ ծրագրավորողների թիմը ճիշտ է կատարում կոդավորումը: Դասընթացը ծանոթացնում է թեստավորման հիմնական գաղափարների, գործընթացների, մեթոդների և գործիքների հետ: Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ է անգլերենի միջին իմացություն՝ տեխնիկական գրականություն ընթերցելու համար, դպրոցական մակարդակի մաթեմատիկական գիտելիքներ, վերլուծական մտածելակերպ։ Դասընթացի տևողությունը 50 ժամ է։
— ՏՏ նախագծերի կառավարում (IT Project Management). Նախագծերի կառավարումը այն նախաձեռնելու, պլանավորելու, իրականացնելու և վերահսկելու, ինչպես նաև փակելու արվեստն է, որն ապահովում է նախագծի նպատակների իրականացում։ ՏՏ կազմակերպություններում նախագծի ղեկավարը մասնագետ է, ով օգնում է կազմակերպություններին հասնել իրենց նպատակներին՝ պլանավորելով և իրականացնելով նախագծերը: Նշված ծրագրին դիմելու համար դիմորդները պետք է ունենան հաղորդակցման փայլուն հմտություններ և կազմակերպչական աշխատանքների առնվազն երեք տարվա փորձ: Անգլերենի բարձր մակարդակի իմացությունը պարտադիր է։ Դասընթացի տևողությունը 38 ժամ է։
— Մարդկային ռեսուրսների կառավարում (ՄՌԿ) ՏՏ ոլորտում (HR in Tech). Դասընթացն ուղղված է ՏՏ ընկերություններում տաղանդների ներգրավման (Talent Acquisition Partner) և տեխնիկական աշխատակիցների հավաքագրման (Technical Recruiter) մասնագետների պատրաստմանը, ինչպես նաև կօգնի ծանոթանալ ՏՏ ոլորտի ՄՌԿ այլ մասնագիտությունների հետ: Այն կտա անհրաժեշտ գիտելիքներ ՏՏ ընկերությունների, դրանց կառուցվածքի, տաղանդների ներգրավման, այնուհետև դրանց կառավարման մասին: Նշված ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է ունենան հաղորդակցման փայլուն հմտություններ և լինեն պրոակտիվ: Անգլերենի բարձր մակարդակի իմացությունը պարտադիր է։ Ծրագրերի ղեկավարման փորձը ցանկալի է։ Դասընթացի տևողությունը 32 ժամ է։
Դասերի մանրամասն բովանդակություններին ծանոթացե՛ք այստեղ՝ https://bit.ly/WomenCodersCurricula:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ հնարավոր է՝ մասնակիցը ցանկություն հայտնի սովորել առաջարկվող դասընթացներից մեկում, սակայն թեստի արդյունքները և/կամ հարցազրույցը ցույց տան, որ նա համապատասխանում է մեկ այլ դասընթացի համար, խորհրդակցության և համաձայության դեպքում, մասնակիցը կարող է տեղափոխվել այլ դասընթացի խումբ։
2․ Լրացուցիչ դասընթացներ․ Բացի բուն մասնագիտական դասընթացներից ծրագրի շահառուներին հնարավորություն է տրվում մասնակցելու հետևյալ լեկցիաներին․ Ա) Ծանոթացում ՏՏ ոլորտին (այն կօգնի հստակ գաղափար կազմել ՏՏ ոլորտին առնչվող տարատեսակ ուղղությունների և դրանց միչև կապերի մասին), Բ) ՏՏ ծրագրերի կառավարման գործիքներ (մասնակիցները կսովորեն ինչպես օգտագործել Ասանա, Ջիրա, Թրելո, Կոնֆլուանս հարթակները, որոնք անհրածեշտ են ՏՏ ոլորտում աշխատելու համար) Գ) Ինչպես լինել ազատ գրաֆիկով աշխատող (freelancer)։
3․ Փափուկ հմտությունների (soft skills) զարգացում․ մասնակիցները կօգտվեն ՀԲԸՄ–ի պատրաստած կարճ դասընթացներից, ինչպիսիք են, օրինակ՝ Գործնական էթիկա, Քննադատական մտքի ձևավորում, Ֆինանսական գրագիտություն, Ինքնավստահության ձեռքբերում, Ներկայացման հմտություններ և այլն։
4․ ՄՌԿ մասնագետի հետ աշխատանք․ ՏՏ ոլորտի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի հետ անհատական խորհրդատվություններ կկազմակերպվեն, որի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե ինչպես գրել ինքնակենսագրական, ինչպես անցնել հարցազրույց, ինչպես ներկայանալ աշխատանքային հարթակներում, ինչպիսին, օրինակ, Լինքդինն է։
5․ Սփյուռքի փորձագետների հետ խորհրդատվություն․ մասնակիցներին հնարավորություն կընձեռվի մասնագիտական խորհրդատվություններ ստանալ ՏՏ ոլորտի սփյուռքի մեր լավագույն փորձագետների կողմից և կապեր հաստատել նրանց հետ։
6․ Վկայական․ ավարտական քննությունները հաջող հանձնած մասնակիցները կստանան հավատարմագրված վկայականներ։
7․ ՀԲԸՄ-ի շրջանավարտների ցանց․ ՀԲԸՄ–ի «Կին ծրագրավորողներ» ծրագրի մասնակիցները կդառնան ՀԲԸՄ-ի մյուս ծրագրերի շրջանավարտների ցանցի մի մասը։ Այս ցանցը հնարավորություններ է ստեղծում մասնակցել տեղական և միջազգային բարձրակարգ մասնագետների կողմից կազմակերպվող աշխատանքային խմբերին, սեմինարներին և ավելի զարգացնել սեփական հմտությունները։
Դիմել կարող են 18 տարին լրացած կանայք, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ընդունելությունը բաց է մինչև ապրիլի 15-ը ներառյալ։ Դասընթացները կմեկնարկեն հունիսից։ Ընդունելությունը բաղկացած է երեք փուլից՝ դիմումի բովանդակություն, թեստավորում և հարցազրույց։ Դիմում-հայտը լրացնելու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ https://bit.ly/WomenCodersApply: Տեղերը սահմանափակ են:
Ծրագրի մասին տեղեկատվական առցանց հանդիպումներ տեղի կունենան մարտի 30-ին, ապրիլի 5-ին և 13-ին ժամը՝ 19։00-20։00 հետևյալ հղումով՝ https://bit.ly/WomenCodersOnlineSession։ Հանդիպումների ժամանակ ծրագրի կազմակերպիչները կպատասխանեն դիմորդների բոլոր հարցերին։
Հետադարձ կապ`+374 (0) 60 62 22 16 կամ [email protected]:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։