HBO Max-ը հուլիսի վերջից կգործի նաև Հայաստանում

Վերջին լուրերը
HBO Max-ը հուլիսի վերջից կգործի նաև Հայաստանում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2025 թվականի հուլիսից միջազգային սթրիմինգային հարթակ HBO Max-ը հասանելի կդառնա Հայաստանի, ինչպես նաև Բալթյան երկրների, Վրաստանի, Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների բնակիչների համար։ Այս մասին պաշտոնապես հայտնել է Warner Bros. Discovery ընկերությունը։

Հարթակը կդառնա հասանելի Ալբանիայում, Հայաստանում, Կիպրոսում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Վրաստանում, Իսլանդիայում, Մալթայում, Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում։ Այն առաջարկելու է բացառիկ բովանդակություն՝ HBO, Warner Bros. Pictures, DC Studios, Max Originals և այլ ստուդիաների կողմից ստեղծված սերիալներ, ֆիլմեր ու շոուներ։ Դրանք ներառում են «The Last of Us», «The White Lotus», «Friends», «The Big Bang Theory» և «Minecraft Movie»-ն։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ առաջիկայում սպասվում է հարթակի ընդլայնում նաև Գերմանիայում, Իտալիայում և Միացյալ Թագավորությունում։ Warner Bros. Discovery-ն 2025 թվականի առաջին եռամսյակում ունեցել է ավելի քան 122 միլիոն սթրիմինգային բաժանորդ՝ ցուցանիշը մեկ եռամսյակում ավելացնելով շուրջ 5.3 միլիոնով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները