25.1 C
Yerevan
Wednesday, June 7, 2023

Հայուհին հաղթել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային փառատոնում

spot_imgspot_img
Վերջին լուրերը
Հայուհին հաղթել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային փառատոնում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Այս տարի Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադային մասնակցում էր 436 մասնակից 13 երկրից՝ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Հայաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից:

Օլիմպիադայի Կազմկոմիտեն առցանց կազմակերպված մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտարարել է Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի հաղթողների անունները:

Առաջին մրցանակակիր է դարձել Ժաննա Խաջոյանը` Հայաստանից:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հասան Մոստաֆա Էմամ Ալին` Եգիպտոսից:
Երրորդ մրցանակին արժանացել են.
– Խալեդ Համմուդա Մոհամեդ Աբդելռազեկը` Եգիպտոսից
– Անջելա Կոստիքը` Սերբիայից
– Դեժան Գուտիկը` Բոսնիա և Հերցեգովինայից։

Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան հիմնվել է 2006 թվականին և անցկացվում է ՀՀ Վարչապետի բարձր հովանու ներքո։ Այն նաև կազմակերպվում է միջազգային հեղինակություն ունեցող ամենամեծ մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները
spot_imgspot_img
spot_img